Գյումրիում քաղաքապետի հարցը հանգուցալուծվում է. ո՞վ՝ ի՞նչ պաշտոն կստանա

Այսօր մամուլում լուրեր տարածվեցին, որ Շիրակի գործող մարզպետ, Գյումրիի քաղաքապետի Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Հովհաննես Հարությունյանն ինքնաբացարկի դիմում է ներկայացրել և չի դառնա Գյումրիի քաղաքապետ։

168.am-ի տեղեկություններով` այս պահին Գյումրիում իրադարձությունների հավանական զարգացման երկու սցենարներ են շրջանառվում։

Քաղաքապետ կդառնա «Բալասանյան» դաշինքի թեկնածուն, սակայն պայմանավորվածություն կա, որ մի փոխքաղաքապետը կդառնա ՔՊ-ական Նազելի Բաղդասարյանի եղբայրը` Արման Բաղդասարյանը։ ՔՊ-ն, ըստ նախնական պայմանավորվածության, կունենա ևս մի քանի պաշտոն Գյումրիի քաղաքապետարանում։

Հիմնական իշխանությունը, ըստ մեզ հասած մյուս վարկածի, կլինեն «Բալասանյան» դաշինքն ու «Զարթոնք» կուսակցությունը։ Քաղաքապետի տեղակալի մյուս հաստիքը կզբաղեցնի «Զարթոնքը» գլխավորող Վարդևան Հակոբյանը։ Նրանց կտրվի նաև մի քանի բաժնի պետի պաշտոն։

Այս երկու ուժերին բաժին է հասնում թվով 18 մանդատ, և հավանաբար կոալիցիոն կառավարման հուշագիրը հենց նրանց միջև էլ կստորագրվի։

Այսպիսով, թեպետ ՔՊ-ի հետ կոալիցիա չի լինի, բայց որոշակի համագործակցություն ամեն դեպքում կլինի։

Տեսանյութեր

Լրահոս