Օդի ջերմաստիճանը զգալի կբարձրանա
Հանրապետության տարածքում`
Հոկտեմբերի 27-ի ցերեկը, 28-ին, 31-ին, նոյեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 29-ին, 30-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով:
Քամին հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ:
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 29-31-ի գիշերը կբարձրանա 5-8 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Հոկտեմբերի 27-ի ցերեկը, 28-ին, 31-ին, նոյեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 29-30-ը սպասվում է անձրև:
Երևան քաղաքի հոկտեմբերի 28-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
· Օդի առավելագույն ջերմաստիճան` 23.40C (1998թ.)
· Օդի նվազագույն ջերմաստիճան` -1.90C (1965թ.)
· Օդի միջին օրական ջերմաստիճան` 10.50C