Տե՛ր, Դու փափագեցի՛ր Խաչը, գիտեմ, քանզի անհուն սիրովդ արբած՝ մարդկության փրկության համար դեպի մահը գնացիր, կախվելու Սաբեկա ծառից, որպեսզի Քո Հայրը հեռացնի վրեժխնդրության սուրը, որ բարձրացրել էր աշխարին հարվածելու:
Շատ օտարերկրացիներ ռուսներին տարօրինակ են համարում, խոսում են ռուսական հանելուկային հոգու և բացարձակապես ոչ տրամաբանական արարքների մասին:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը բացահայտել է 2020 թվականի հոկտեմբերի 12-ին և 16-ին Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման մանրամասները:
Gartner խորհրդատվական ընկերությունը ներկայացնում է 2022թ. լավագույն տեխնոլոգիաներն ու ռազմավարությունները, որոնք զգալի ազդեցություն կունենան բիզնես միջավայրի վրա առաջիկա 5-10 տարիների ընթացքում:
Էկոնոմիկայի նախարարի կանխատեսումները ոչ մի կերպ չեն արդարանում։ Մինչ նա երկնիշ տնտեսական աճ էր խոստանում այս տարվա համար, տարեվերջին ընդառաջ՝ տնտեսությունը հետ է գնում։ Երկու ամիս անընդմեջ տնտեսական ակտիվությունը նահանջում է. 8 ամսվա արդյունքներով այն կազմեց 4,9 տոկոս, իսկ արդեն հունվար-սեպտեմբերին իջավ 4,4 տոկոսի։
Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուի տեսանյութը, որը հրապարակվել էր իր որդու՝ Կարլոսի YouTube-ի ալիքով, ընկերության կողմից հեռացվել է:
Մարկ Ցուկերբերգը Meta նոր ապրանքանիշի շնորհանդեսի ժամանակ ցուցադրել է հետաքրքիր գաղափար՝ Codec avatars, գրում է The Verge-ը։
Վարդապետ նշանակում է վարժապետ, ուսուցիչ: Նրանց ուսուցանած ճշմարտությունները հաստատվում էին եկեղեցական ժողովներում և որդեգրվում Եկեղեցու կողմից՝ իբրև կարևոր վարդապետական սկզբունքներ:
Թեև կիբեռհանցագործները գնալով ավելի շատ նախընտրում են գրոհել խոշոր ընկերությունները, անհատ օգտատերերի վրա զանգվածային գրոհները դեռևս մնում են նրանց զինանոցում։ Անհատ օգտատերերի վրա գրոհների սաստկացմանը նպաստում է նաև համավարակի պայմաններում հեռավար աշխատանքի տարածումը, քանի որ աշխատակցի տան չպաշտպանված սարք ներթափանցելու դեպքում ցանցահենները շատ հաճախ կարողանում են դրա միջոցով թափանցել արդեն ընկերության կորպորատիվ ցանց։
Սոնա Ռուբենյանը և Վահագ Ռաշը ներկայացրել են «Պար պսակի» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը, որի հեղինակը Պարգև Տեր-Պողոսյանն է:
Նոյեմբերի 9-ին սպասվող հանդիպումից առաջ Ալիևը թվիթերում գրել է, որ և՛ Ադրբեջանը, և՛ Թուրքիան գործնական քայլեր են ձեռնարկում Զանգեզուրի միջանցքի նախագծի իրականացման ուղղությամբ, և վստահություն հայտնել, որ մոտ ապագայում դրանք իրենց պտուղները կտան:
Շուկայում 1 կգ կարտոֆիլը 200-350 դրամ արժե, նախորդ տարվա 130-150 դրամի փոխարեն: ՀՀ Վիճակագրական կոմիտեի հաղորդմամբ, եթե հունվար (-17.6%), փետրվար (-15.5%), մարտ (-13,9%), մայիս (-13,6%), հունիս (-18,9%) ամիսներին արձանագրվել է գնանկում, սեպտեմբերին կարտոֆիլի գնաճը 2020թ. սեպտեմբերի նկատմամբ կազմել է 66,7%:
Հայաստանի տարբեր մարզերից 4 պատանիներ հավաքվել են ընդհանուր գաղափարի շուրջ և ստեղծել կայք, որը օգնելու է բոլորին լինել մեդիագրագետ և պաշտպանել անձնական տվյլաները համացանցում։ Կայքը հիմնադրել են 4 պատանիներ, ովքեր նպատակ ունեն Հայաստանում կրթել մեդիագրարգետ հասարկություն։ Այս փոքրիկ քայլով նրանք օգնում են մարդկանց, լինել տեղեկացված, և պաշտպանված։
Եվրամիությունը որոշում է ընդունել Արգենտինան, Կոլումբիան, Նամիբիան եւ Պերուն ավելացնել այն երկրների ցանկում, որոնց քաղաքացիները կարող են այցելել Եվրամիություն ոչ պարտադիր, այդ թվում տուրիստական ուղեւորություններով: Հոկտեմբերի 29-ին այդ մասին հայտնել է ԵՄ-ի խորհուրդը։
Հոկտեմբերի 27-ին խորհրդարանում քվեարկության էր դրվել «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության շփման գծում տիրող իրավիճակը և սահմանազատման խնդիրները» հրատապ թեմայով քննարկման արդյունքում ընդդիմության կողմից կազմված ԱԺ հայտարարության նախագիծը:
Ազգային ժողովը մեկ անձից հերթական գնումն է կատարել, այս անգամ՝ 1 միլիոն 122 հազար դրամի։
Վիրուսի տարածվածությունն աճում է արդեն հինգերորդ շաբաթն անընդմեջ: Նախորդ շաբաթվա ընթացքում ցուցանիշը եղել է հետևյալը՝ 55 մարդուց 1-ը:
Հոկտեմբերի 30-ին, ժամը 17:24-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լիճք գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ։
Ուսուցիչների կամավոր ատեստացիան բազմաբնույթ մեկնաբանությունների տեղիք տվեց։ Հնչեցին տեսակետներ, որ արդյունքներ տխուր են, և պետք է ցածր միավորներ ստացած ուսուցիչների հանդեպ միջոցներ ձեռնարկել։ Ուսուցիչների հանդեպ նման վերաբերմունքն անընդունելի է։ Եթե տասնամյակներ շարունակ ուսուցիչներին վճարել ենք ծիծաղելի ցածր աշխատավարձ, ապա ի՞նչ իրավունք ունենք բարձր ակնկալիքներ ունենալ նրանցից։ Ուսուցիչներին ցածր աշխատավարձ վճարելը գին ունի։
ԱՄՆ Ազգային հետախուզությունը կորոնավիրուսի ծագման երկու հիմնական վարկած է առաջ քաշել՝ բնական ճանապարհով՝ վարակված կենդանու հետ մարդու շփման արդյունքում կամ լաբորատոր վթարի հետևանքով:
Facebook-ը ներկայացրել է ներդրողներին 2021 թվականի երրորդ եռամսյակի զեկույցը և կիսվել ապագայի իր ծրագրերով։ Մամուլի հաղորդագրության համաձայն՝ չորրորդ եռամսյակում ընկերությունը ներդնում է ֆինանսական հաշվետվությունների իր սեգմենտի նոր կառուցվածք՝ Facebook Reality Labs:
Թուրքիայում 18 տնտեսագետի մասնակցությամբ անցկացված մի ուսումնասիրության համաձայն՝ այդ երկրում սպառողական գների ինդեքսի աճը 2021թ․ հոկտեմբերին կկազմի 2․5 տոկոս։ Թուրքիայի վիճակագրական ընկերությունը (TÜİK) հոկտեմբերի վերաբերյալ համապատասխան զեկույցը հրապարակելու է նոեմբերի 3-ին։ Սեպտեմբերին այդ աճը նախորդ ամսվա համեմատ կազմել էր 1․2 տոկոս՝ տարեկան կտրվածքով հասնելով 19․58 տոկոսի։
«Պրեսսինգ» հաղորդաշարի շրջանակում ՀՀ նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը հայտարարել է՝ «2020թ. սեպտեմբերի 2-ին ՌԴ Գլխավոր շտաբը զգուշացրել էր Հայաստանին պատերազմի սկսվելու մասին, և հենց նույն օրն Օնիկ Գասպարյանը զգուշացրել էր Նիկոլ Փաշինյանին»:
Կորոնավիրուսը Ռուսաստանում սեպտեմբեր ամսին դարձել է 34.403 մարդու մահվան հիմնական պատճառ: Տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Հուլիսի 13-ից անազատության մեջ գտնվող Սյունիքի մարզի Մեղրի համայնքի նախկին ղեկավար, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մխիթար Զաքարյանի փաստաբան Երեմ Սարգսյանը 168.am-ի հետ զրույցում ասաց. «Մխիթար Զաքարյանն անազատության մեջ է, և դատարանն այդ հարցում մշտապես դաժան է»։
Գերմանիայի կանցլերի պաշտոնակատար Անգելա Մերկելը մեծ քաղաքականությունից հեռանալուց հետո ցանկանում է ավելի շատ ճանապարհորդել և կարդալ:
Եվ այսպես, հոկտեմբերի 29-ին հաստատվեց Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) հոգաբարձուների խորհրդի կազմը, հաստատվեց Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, այն նույն Նիկոլ Փաշինյանի, ով երբ դեռ նոր էր զբաղեցնում վարչապետի աթոռը, ու խաչակրաց արշավանք էր սկսել ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի դեմ՝ ամենաայլանդակ գործիքակազմի ներգրավմամբ, հայտարարում էր, թե վերջացել է քաղաքականացված բուհ-երի դարաշրջանը:
Մեկ անձից գնումների ծավալը նվազեցնելու մասին խոստումներ տված, նախորդ բոլոր իշխանություններին մեկ անձից գնումներ կատարելու, բյուջեն թալանելու համար քննադատող թավշյա իշխանությունը շարունակում է ավելի մեծ թափով և հիմնականում մեկ անձից գնումներ իրականացնել։
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Հռոմում տեղի ունեցող Մեծ քսանյակի (G20) գագաթնաժողովի շրջանակում հոկտեմբերի 30-ին հանդիպումներ կունենա Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի և Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ լե Դրիանի հետ:
Եվրոպայում գազի գինը հոկտեմբերի 29-ին Լոնդոնի ICE սակարանում կայացած սակարկությունների ընթացքում շարունակել է էժանանալ, եւ դրա արժեքը 1000 խորանարդ մետրի դիմաց 850 դոլարից իջել է ցած սեպտեմբերի վերջից ի վեր առաջին անգամ: Այդ մասին են վկայում առեւտրական հարթակի տվյալները: