«Մխիթար Զաքարյանն անազատության մեջ է, և դատարանն այդ հարցում մշտապես դաժան է». Փաստաբան

Հուլիսի 13-ից անազատության մեջ գտնվող Սյունիքի մարզի Մեղրի համայնքի նախկին ղեկավար, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մխիթար Զաքարյանի փաստաբան Երեմ Սարգսյանը 168.am-ի հետ զրույցում ասաց. «Մխիթար Զաքարյանն անազատության մեջ է, և դատարանն այդ հարցում մշտապես դաժան է»։

Գործի առնչությամբ մանրամասներ էլ չհայտնեց Երեմ Սարգսյանը, նշելով, թե որքան մանրամասների մասին խոսում է, այնքան իր գործը դժվարացնում է։

Հիշեցնենք, որ Մխիթար Զաքարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով՝ համայնքի բյուջեին դրամական վնասներ պատճառելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, պատժվում է ազատազրկմամբ 2-6 տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը 3 տարի ժամկետով:

Մխիթար Զաքարյանը մասնակցել է Արցախի 44-օրյա պատերազմին և ստացել է վիրավորում։ Մեկ անգամ վիրահատվելուց հետո նա պատրաստվում էր ևս մեկ վիրահատության։

Տեսանյութեր

Լրահոս