Բաժիններ՝

Ռուսական սովորություններ, որոնք բացարձակապես հասկանալի չեն օտարերկրացիներին

Շատ օտարերկրացիներ ռուսներին տարօրինակ են համարում, խոսում են ռուսական հանելուկային հոգու և բացարձակապես ոչ տրամաբանական արարքների մասին:
Ռուսներն ունեն բազմաթիվ ավանդույթներ և սովորություններ, որոնք օտարերկրացիները չեն կարող հասկանալ և բացատրել: BigPicture-ը ներկայացնում է այդ սովորությունները, որոնք ունեն նաև հայերը:

1. Ռուսները չեն ժպտում անծանոթներին: Ժպիտը բաժին է հասնում միայն ամենամոտիկներին:

2. Կերակուրը տոներին կամ հյուրեր ընդունելիս պատրաստվում է շատ ավելի շատ, քան անհրաժեշտ է:

3. Ամանորը ձմեռային ամենագլխավոր տոնն է. նշվում է շատ ավելի մեծ շուքով, քան Սուրբ ծնունդը:

4. Ռուսները սեղանի շուրջ շատ երկար կենացներ են ասում:

5. Ռուսների մոտ ընդունված է բաղնիքից հետո ասել՝ «Անուշ լինի»:

6. Սեղանի շուրջ նստում են ոչ միայն ուտելու, այլ նաև զրուցելու համար, և դա կարող է ժամեր տևել:

7. Բոլոր կանանց յուրաքանչյուր տարիքում, բացի տատիկներից, «աղջիկ» են ասում:

8. Ռուսները տեղի-անտեղի անեկդոտ են պատմում:

9. «Ինչպե՞ս են գործերը» հարցին ռուսները սկսում են մանրամասնորեն պատասխանել, այլ ոչ թե պատասխանում են ստանդարտ «Շնորհակալություն, ամեն ինչ լավ է» բառերով:

10. Ռուսների մեծամասնությունը հաճախ դիտում է խորհրդային անիմացիոն ֆիլմեր:

11. Նույնիսկ տանը շատ մոտ գտնվող խանութ այցելելիս ռուս աղջիկները հագնվում են այնպես, ինչպես տոնական օրերին:

12. Ճանապարհորդության գնալուց առաջ ընդունված է նստել մեկ րոպե:

13. Ռուսները հաճախ ապրում են ծնողների, տատիկների և պապիկների հետ միասին, և դա ոչ մեկի չի զարմացնում:

14. Դատարկ ձեռքով հյուր գնալ չի կարելի: Ծաղիկներ, ալկոհոլ, քաղցրեղեն, ինչ պատահի, միայն թե ոչ դատարկ ձեռքով:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս