Չեմ բացառում նաև, որ որոշ ֆինանսավորում նախատեսվի ռուս սահմանապահներին, եթե ստեղծվելիք ճանապարհը/միջանցքը նրանք են պահելու:
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի՝ COVID-19-ի թեստը հոկտեմբերի 31-ին բացասական է եղել: Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Քարին Ժան Պիերը դա հայտնել է նոյեմբերի 1-ին՝ Միացյալ Նահանեգների ղեկավարի ինքնաթիռում կայացած ճեպազույցի ժամանակ։
Երեկ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը G20-ի գագաթաժողովի շրջանակում հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հետ. ի թիվս այլ հարցերի՝ քննարկվել է նաև իրավիճակը Հարավային Կովկասում:
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն (ՔԱԿ) շուրջ երեք տարի է` չունի մամուլի հարցերով պատասխանատու, և հաճախ դա է որպես պատճառ բերվում, որ ոլորտին վերաբերող հարցերին ո՛չ պատշաճ, և ո՛չ էլ ժամանակին են տրվում պատասխանները: Երբեմն անգամ հարցերը մնում են անպատասխան, ինչն էլ ՀՀ օրենքի խախտում է:
Երևանի Շեքսպիրյան 15-րդ միջազգային թատերական փառատոնը կանցկացվի նոյեմբերի 15-20-ը:
ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է «Խնայողությունների օրը ՎՏԲ-ի հետ» ակցիան՝ Խնայողությունների միջազգային օրվա կապակցությամբ։ 2021 թ․ նոյեմբերի 1-ից 5-ը ներառյալ ձևակերպելով «Շահավետ», «Պրոգրես» և «Հարմարավետ» ավանդատեսակները ՀՀ դրամով՝ հաճախորդները կստանան ամսական աճող տոկոսային եկամտաբերություն:
Պաշտոնական տվյալներով՝ 2021թ. երրորդ եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ Հայաստանում անշարժ գույքի առքուվաճառքի գործարքները նվազել են 2,2 տոկոսով, նվազել են նաև հողերի առքուվաճառքի գործարքները: Ի դեպ, ըստ Կադաստրի կոմիտեի հրապարակած եռամսյակային հաշվետվության՝ գործարքների նվազումն ու շուկայում գնանկումը հատկապես նկատելի են Սյունիքի մարզում: Ակնհայտ է, որ դա պայմանավորված է հատկապես հետպատերազմյան շրջանի անվտանգային խնդիրներով:
Կոնվերս Բանկի աջակցությամբ մի քանի տարի առաջ Արարատի մարզում Խելացի անասնագոմ հիմնվեց: Քանի որ անասնապահության այս եղանակին ծանոթ չէին, սեփականատերերը որոշել էին սկսել փոքր անասնագոմից:
Այսօր՝ նոյեմբերի 1-ին, «Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբում տեղի է ունեցել ԱԺ «Հայաստան» խմբակցության նիստ՝ նախագահությամբ դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանի:
2016 թվականից ի վեր բազմիցս հայտարարել և շարունակում եմ հաստատել, որ մեր հասարակության բարեկեցության երեք հիմնական մարտահրավերներն են՝ խաղաղությունը, կրթությունն ու արդարությունը։ Դրանք հատկապես արդիական դարձան 44-օրյա պատերազմից հետո։ Տարբերությունն այն է, թե ինչ նկատի ունենք, օրինակ, խաղաղություն ասելով 44-օրյա պատերազմից առաջ և դրանից հետո։
Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում նոյեմբերի 1-ից մեկնարկել են Բյուջե-2022 նախագծի քննարկումները։
Հոկտեմբերի 29-ին, ժամը 02.05-ին, Երևանի Կորյունի և Տերյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Շկոդա» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Շկոդայի» 26-ամյա վարորդը, 28-ամյա ուղևորը և «Մերսեդեսի» 30-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
ԱՄՆ-ը ճնշման ուժեղացում է ակնկալում այն երկրների վրա, որոնք, Վաշինգտոնի կարծիքով, բավականաչափ ջանքեր չեն հադես բերել կլիմայի փոխոխման դեմ պայքարի համար: Նոյեմբերի 1-ին այդ մասին հայտարարել է ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ-ի նախագահի օգնական Ջեյք Սալիվանը։
Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:
Առողջապահության նախարարի հրամանով փոփոխություն է կատարվել «Մոդեռնա» պատվաստանյութի կիրառման ուղեցույցում և սահմանվել, որ «Մոդեռնա» պատվաստանյութով կարող են պատվաստվել երեխաները 12 տարեկանից սկսած` ըստ դիմելիության, ծնողների կամ այլ օրինական ներկայացուցիչների գրավոր համաձայնության ներկայացման դեպքում:
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վաչե Մարգարյանի նախագահությամբ, որոշում է կայացրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի եղբորը՝ Ռոբերտ Սուքիասյանին 50 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակել:
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Իզմիրլյան» ԲԿ նախկին տնօրեն Արմեն Չարչյանի գործով այսօր հրավիրվել էր հրատապ դատական նիստ: Արմեն Չարչյանի առողջական վիճակը գնահատելու համար ձևավորվել է բժիշկներից բաղկացած փորձագիտական հանձնաժողով, ու այսօրվա նիստը հրավիրվել էր այդ հանձնաժողովում փորձագետներ ներգրավելու համար:
Բելգրադում անցկացվեց ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի (UWW) հաշվետու-ընտրական կոնգրեսը:
Հռոմում կայացած Մեծ քսանյակի (G20) գագաթնաժողովի շրջանակներում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպումներ է ունեցել Ֆրանիսայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր 168.am-ը, այսօր Գյումրի քաղաքում կայացավ քաղաքի նորընտիր ավագանու նիստ, որի օրակարգում էր համայնքի ղեկավար ընտրելու հարցը։ Առաջադրվել էր մեկ թեկնածու՝ Վարդգես Սամսոնյանը՝ «Բալասանյան դաշինք» խմբակցությունից։
ԱՄՆ-ի Mount Whitney հրամանատարական նավի ուղարկելը Սեւ ծով կրում է սադրիչ բնույթ եւ ապակայունացնող գործոն է տարածաշրջանում: Այդ մասին հայտարարել է պաշտպանության հարցերով Պետդումայի կոմիտեի նախագահ Անդրեյ Կարտապոլովը:
Նախարարի պարզաբանումը փակ նիստում էր՝ չեմ հանրայնացնի, բայց նույն «խնդիրները» ենթադրում է, որ խաղի կանոնները պետք է գործեն բոլորի համար։
Օրեր առաջ հայտնի դարձավ, որ ՀՀ Ազգային ժողովի (ԱԺ) իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Նազելի Բաղդասարյանը վայր է դրել պատգամավորական մանդատը և օրերս կնշանակվի Շիրակի մարզպետի պաշտոնում։
Առնվազն 29 մարդ է զոհվել կամ վիրավորվել եմենական «Անսար Ալլահ» շարժման (հուսիներ) կողմնակիցների կողմից Մարիբի նահանգում Ալ Ջուբայի շրջանի հրթիռակծման հետեւաքով: Նոյեմբերի 1-ին այդ մասին հայտնել է երկրի տեղեկատվության, մշակույթի եւ զբոսաշրջության նախարար Մուամար ալ Իրյանին Twitter-ի՝ իր էջում:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում չպատասխանեց Սյունիքում սահմանային իրավիճակի վերաբերյալ հարցերին։
Որոնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով փրկարարական ու ոստիկանական ջոկատները ԱԻ ծառայության տնօրեն Մեխակ Արզումանյանի, ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության պետ Բորիս Ջալավյանի գլխավորությամբ մեկնել են տվյալ տեղամաս:
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն այսօր խորհրդարանում 2022 թվականի բյուջեի նախագիծը ներկայացնելու ժամանակ դիմելով ԱԱԾ տնօրենի տեղակալ Արամ Հակոբյանին՝ ասաց, որ պատգամավորներն ունենալով առաջնային մանդատ, չեն կարողանում այս կամ այն փաստաթղթին ծանոթանալ։
Նոյեմբերի 1-ի ցերեկը, 4-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 2-ի և 3-ի գիշերը և առավոտյան ժամերին սպասվում է անձրև։
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական գործով իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի տեղակալի կողմից առերևույթ խարդախություն փորձ կատարելու, կաշառք ստանալու դեպքի մի շարք հանգամանքներ: