Եվրոպայում գազի գինը սեպտեմբերի վերջից առաջին անգամ ցած է իջել 850 դոլարից
Եվրոպայում գազի գինը հոկտեմբերի 29-ին Լոնդոնի ICE սակարանում կայացած սակարկությունների ընթացքում շարունակել է էժանանալ, եւ դրա արժեքը 1000 խորանարդ մետրի դիմաց 850 դոլարից իջել է ցած սեպտեմբերի վերջից ի վեր առաջին անգամ: Այդ մասին են վկայում առեւտրական հարթակի տվյալները:
Նիդեռլանդների TTF հաբում դեկտեմբերի ապառնագրի արժեքը նազել է 1000 խորանարդ մետրի դիմաց մինչեւ 844,9 դոլար: Օրվա ընթացքում գնի ընդհանուր անկումը կազմում է ավելի քան 9 տոկոս:
Ավելի վաղ «Գազպրոմի» վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերը հայտարարել է, որ «Գազպրոմը» պատրաստ է շարունակելու գազի մղումը Եվրոպայի գազի ստորգետնյա պահեստարաններ այն բանից հետո, երբ ավարտի Ռուսաստանում ստորգետնյա պահեստարանների լցումը:
Նրա խոսքով՝ Ռուսաստանի պահեստանների լցումը պլանավորվում է լիովին ավարտել նոյեմբերի 8-ին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: