Facebook-ը 10 միլիարդ դոլար կծախսի մետավերսի և երիտասարդության համար վերագործարկման վրա
Facebook-ը ներկայացրել է ներդրողներին 2021 թվականի երրորդ եռամսյակի զեկույցը և կիսվել ապագայի իր ծրագրերով։ Մամուլի հաղորդագրության համաձայն՝ չորրորդ եռամսյակում ընկերությունը ներդնում է ֆինանսական հաշվետվությունների իր սեգմենտի նոր կառուցվածք՝ Facebook Reality Labs:
Բաժանումն արդեն մշակում է Oculus Quest, Portal վիդեո կոնսուլներ և Spark AR՝ Instagram-ում ինտերակտիվ AR դիմակներ ստեղծելու ծրագրակազմ։ Facebook Reality Labs-ի տեղաբաշխումը առանձին հաշվետվության սյունակում ցույց է տալիս, որ ընկերությունը պատրաստվում է սկսել աշխատանքը նախկինում հայտարարված մետատիեզերքի վրա։ Բացի այդ, փաստաթղթում նշվում է, որ ներդրումները Reality Labs-ում կնվազեցնեն ընկերության գործառնական շահույթը 10 միլիարդ դոլարով 2021 թվականին։
Նաև գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգն ասել է, որ առաջիկա մի քանի տարիների ընթացքում Facebook-ը պատրաստվում է վերակողմնորոշվել երիտասարդ լսարանի հետ աշխատելու համար։ Ընկերությունը կենտրոնանալու է 18-29 տարեկան երիտասարդների վրա: Ցուկերբերգը նաև նշել է, որ վերջերս մեծ թվով մարդիկ են միացել հարթակին, և ծառայությունները հարմար են դարձել օգտատերերի բոլոր խմբերի համար։ Այժմ ընկերությունը բոլոր պայմանները կստեղծի երիտասարդների համար։ Այս քայլին Facebook-ին մղեց մրցակցությունը TikTok-ի և iMessage-ի հետ:
AP News-ը հայտնել է, որ երկու տարի առաջ Apple-ը մտադիր էր հեռացնել Facebook-ն ու Instagram-ն իր հավելվածների խանութից, քանի որ ծառայություններն օգտագործվում էին՝ որպես Մերձավոր Արևելքում սպասուհիներ գնելու և վաճառելու հարթակ:
Սիրարփի Աղաբաբյան