ԱՄՆ-ի ընտրված նախագահ Ջոզեֆ Բայդենը, որը հունվարի 20-ին կստանձնի պետության ղեկավարի պաշտոնը, մտադիր է առաջին իսկ օրն ստորագրել մի շարք հրամանագրեր, այդ թվում Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից (ԱՀԿ) ԱՄՆ-ի դուրս գալու որոշումը չեղյալ հայտարարելու, ինչպես նաեւ Կլիմայի փարիզյան համաձայնագիր վերադառնալու վերաբերյալ:
ԱԻՆ-ը քաղաքացիներին խնդրում է չանհանգստանալ:
ԼՀԿ խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանն այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ՝ դիմելով Նիկոլ Փաշինյանին, հետաքրքրվեց Ադրբեջանի հետ տրանսպորտային հաղորդակցությունների վերականգնման մասին։
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել՝ ընդգծելով, որ Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանների որոշման գործընթացը պետք է անհապաղ դադարեցվի կամ վերանայվի:
«Կարծում եմ՝ ըստ էության ղարաբաղյան հակամարտության պատմության ողջ ընթացքում որոշակի այդ տրամաբանության զարգացում է եղել Ադրբեջանում, և որին, բնականաբար, Հայաստանում հնչել են որոշակի արձագանքներ: Նորից ուզում եմ ընդգծել ԱԳ նախարարի ասածը, որ ըստ էության Ադրբեջանից հնչող հայտարարությունները հակասական են: Մի դեպքում՝ այնտեղ, որտեղ հարկավոր է, զարգացվում է խաղաղության հռետորիկա, մյուս դեպքում՝ զարգացվում է ատելության քարոզ: Այս առումով, կարծում եմ, որ այս, Ադրբեջանը պետք է կողմնորոշվի, թե ինքը որ ճանապարհով է գնում, և մենք նույնպես պետք է կողմնորոշվենք, թե մենք որ ճանապարհով ենք գնում»:
Կորոնավիրուսի համավարակի հետևանքների թվում համաշխարհային մի շարք կառույցներ բարձրաձայնեցին պարենային անվտանգության խնդիրների մասին՝ նկատելով, որ աշխարհի միլիոնավոր մարդիկ իրենց պարենային անվտանգության և կենսապայմանների ապահովման համար կախված են միջազգային առևտրից, ու մինչ COVID-19-ի տարածումը կանխելուն ուղղված միջոցառումներ են ձեռնարկվում, հարկավոր է շրջահայաց լինել՝ նվազեցնելու սննդամթերքի մատակարարման վրա այդ միջոցառումների հնարավոր ազդեցությունը կամ համաշխարհային առևտրի և պարենային անվտանգության վրա չնախատեսված հետևանքները։
Ինչո՞ւ է Կառավարությունը 12 միլիարդ դրամով նվազեցրել կուտակային ֆոնդի գումարը. Արկադի Խաչատրյան
Հունվարի 19-ին և 20-ի առավոտյան ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով կայուն օպերատիվ իրավիճակը պահպանվել է, միջադեպեր չեն արձանագրվել:
Խորհրդարանում Կառավարության հետ հարցուպատասխանին Նիկոլ Փաշինյանը ժամանեց մի քանի մեքենաների ուղեկցությամբ։ Ինչպես նախորդ անգամ, այսօր էլ Նիկոլ Փաշինյանն ԱԺ եկավ ավտոշարասյունով և դիմակավորված անձանց ուղեկցությամբ։
ԱԺ–կառավարություն հարցուպատասխանը՝ ՈԻՂԻՂ
Ջո Բայդենի վարչակազմը փորձելու է երկարացնել ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման պայմանագիրը (СНВ-III):
Մամուլն օրերս գրել էր, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը հրաժարվել է ստանձնել Շիրակի մարզպետի պաշտոնը՝ Կառավարության ղեկավարին ասելով, որ իրեն տեսնում է միայն օրենսդիր մարմնում:
«Պատերազմի ժամանակ մենք չենք տեսել Պաշտպանության նախարար». Տիգրան Հեքեքյան
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 20-ին ընդունել է Արցախի պետական համալսարանի գիտական խորհրդի անդամներին։
«Քոչարյանն այնքան ուժեղ անձնավորություն է, որ ասում է դատեք, տեսնենք՝ մեղավո՞ր եմ, թե՞ չէ». Հեքեքյան
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմից Արշակ Կորյանը մասնակցեց «Խիմկի»-ի ընկերական խաղին:
Արցախի պետական համալսարանի բոլոր ուսանողների 2020-2021 ուսումնական տարվա վարձավճարները կփոխհատուցի Արցախի Հանրապետության կառավարությունը:
Այսօր մամուլի ասուլիսի ընթացքում «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանն ընթերցեց իր փաստաբան ընկերներից մեկի ֆեյսբուքյան գրառումն Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ որդու զոհվելու մասին: Ըստ այդ գրառման՝ փաստաբանի որդին ընդամենը 2 օր է ծանոթ եղել ականանետ զինատեսակին, ունեցել է մի շարք առողջական խնդիրներ, սակայն, այդ ամենով հանդերձ, նրան տարել են առաջնագիծ՝ կանխելու թուրք-ադրբեջանական ագրեսորին: Փաստաբանն իր գրառման մեջ նաև փոխանցել է, որ հերթափոխ չի իրականացվել, ինչից զինվորներն ուժասպառ են եղել, չնայած դրան՝ նրանց տարել են տվյալ ժամանակահատվածում կռվի թեժ կետերից մեկը՝ Կարմիր շուկա: Փաստաբանի որդին զոհվել է, քանի որ ուժասպառ է եղել և չի հասցրել լիարժեք դիրքավորվել ու պատսպարվել:
«Մենք տեսնում ենք, որ սա գլոբալ խնդիր է, որին բախվել են շատ երկրներ, խնդիրը դրա չափի և աստիճանի մեջ է, նաև հակաճգնաժամային միջոցառումների արդյունավետության: Ուսումնասիրության առարկա պետք է դառնան այն սուբյեկտիվ հարցերը, որի դեպքում մենք կկարողանայինք ավելի արդյունավետ գործել»,- հավելեց նա:
Հունվարի 20-ին 4,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ավստրիայի հարավ-արեւելքի Շտիրիա դաշնային երկրամասում. էպիկենտրոնի շրջանում թեթեւ վնասվել են շենքերը:
«Ֆինանսների նախարարությունները շատ երկրներում դիտարկում են առողջապահությունը՝ որպես բիզնես, և այդ կարծրատիպը մեր մոտ էլ կա և մեր երկրում էլ կա և միշտ է եղել: Բայց, ի վերջո, եթե այդ համակարգը թեկուզև բարդ է, բայց ինքը պետք է գործի վերջնական սպառողի, այսինքն մարդու առողջությունը պահպանելու, վերականգնելու և բարելավելու համար: Իսկ նման ցանկացած որոշում, որը կայացվում է, ուղղակիորեն անդրադառնում է մարդկանց վրա, և մարդկանց առողջության ու, ցավոք սրտի, որոշ դեպքերում՝ մարդկանց կյանքի վրա»,- ասաց հանրային առողջապահության մասնագետ Դավիթ Մելիք-Նուբարյանը՝ անդրադառնալով առողջապահության ոլորտում ԱԱՀ-ով հարկում ներդնելու որոշման հետևանքների քննարկման ընթացքում:
Հակոբ Ավետիքյանը՝ վերջին սկանդալային բացահայտումների, գերիների հարցի մասին. ՈւՂԻՂ
ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի խոսքով՝ օրերս խորհրդարանում քննարկվում էր իր գլխավորած քննիչ հանձնաժողովի զեկույցը, որի ժամանակ ասել է, որ Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Դավիթ Անանյանին հրավիրել է մասնակցելու քննարկմանը, սակայն վերջինիս կողմից արձագանք չի եղել:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եղել է, կա եւ կլինի ԱՄՆ-ի հետ հարաբերությունների զարգացման կողմնակիցը, բայց արդեն մի քանի տարի նրա տրամադրվածությունը փոխադարձություն չի գտնում օվկիանոսից այն կողմ:
Վարչապետը այցելել է Առողջապահության նախարարություն և աշխատակազմին ներկայացրել նորանշանակ նախարար Ա.Ավանեսյանին:
Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Նարինե Խաչատուրյանը (Թուխիկյան) ազատվել է ԿԳՄՍ փոխնախարարի պաշտոնից: Թե ինչու՝ պաշտոնական որևէ պարզաբանում չի ներկայացվել։ Հետաքրքիր «զուգադիպությամբ» արդեն նախկին փոխնախարարը նախօերին հայտնվել էր տհաճ իրավիճակում․ցուցահանդեսներից մեկի ընթացքում հարցազրույց տվող Թուխիկյանին է մոտենում մի քաղաքացի և մի քանի անգամ հայտարարում, որ նա դավաճան իշխանության ներկայացուիչ է։
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը հունվարի 20-ին ընդունել է ՀՀ-ում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ներկայացուցիչներին՝ ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին, Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթին և ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին:
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Ջոն Սինանյանը և սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավար Սառա Անջարգոլյանը հունվարի 22-24-ը ներառյալ կգործուղվեն Արցախի Հանրապետություն (Ստեփանակերտ):
Արցախյան վերջին պատերազմի խայտառակ ավարտից ու կապիտուլյացիոն փաստաթղթի ստորագրումից հետո որոշ իմքայլական պատգամավորներ իշխող խմբակցությունից դուրս գալու դիմումներ գրեցին՝ մնալով անկախ պատգամավորներ, իսկ ոմանք առհասարակ մանդատը վայր դրեցին:
Իտալիան, որը G20-ում իր նախագահության ընթացքում ինքն է ընտրում ու գագաթնաժողովին հրավիրում իր համար կարևոր պետություններին: