Կորյանը մասնակցեց «Խիմկի»-ի ընկերական խաղին
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմից Արշակ Կորյանը մասնակցեց «Խիմկի»-ի ընկերական խաղին: Այս օրերին ռուսական «Խիմկին» ուսումնամարզական հավաք է անցկացնում թուրքական Բելեկ քաղաքում: Ընկերական խաղի շրջանակներում «Խիմկի»-ն մրցեց բուլղարական «Սեպտեմվրիչ»-ի հետ: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 1:1 հաշվով:
Հայաստանի ազգային թիմից Արշակ Կորյանը «Խիմկի»-ի մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինման դուրս եկավ:
Հաջորդիվ «Խիմկի»-ն ևս մեկ ընկերական հանդիպում կանցկացնի սերբական «Ռադնիկ»-ի հետ: