Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5-6 բալ:
168.am-ը Առողջապահության կազմակերպիչ, «COVID-19 Հայաստան. փաստահավաք խմբի» ներկայացուցիչ, բժիշկ Գևորգ Գրիգորյանից հետաքրքրվեց, թե որքանո՞վ է նպատակահարմար հենց այս պատվաստանյութի գնումն այն պարագայում, երբ Միացյալ Թագավորությունում կորոնավարակի դեմ պայքարն այնքան էլ լավ արդյունքներ չի գրանցում, իսկ Հայաստանում արդեն բարեհաջող կերպով փորձարկվել է ռուսական «Sputnik V» պատվաստանյութը: Պատվաստվողներից մեկն էլ եղել է Առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը:
ԱՄՆ-ի ազգային գվարդիականներին, որոնց Ջոզեֆ Բայդենի պաշտոնակալությունից հետո Կոնգրեսի շենքից տեղափոխել էին ավտոմոբիլային գարաժ, հետ են վերադարձրել Կապիտոլիում:
«Այստեղ տեղին է հիշել Քաջ Նազարի խոսքը՝ «Հրամայում եմ, որ այսուհետև սարերը դաշտերից բարձր լինեն»։ Այս նույն տարբերակով երիտասարդը միգուցե կհրամայի, որ հանրապետությունում անմշակ հողեր չլինեն, որ ցորենի միջին բերքը ինքն իրեն 1,8-ից դառնա 3 տոննա, և այլն։ Ուզում եմ հիշեցնել, որ այս առումով նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանը եկեղեցականներին տանում էր դաշտերը՝ օրհնելու, որպեսզի լավ բերք ստանան։
Հայաստանի ֆուտբոլի առաջնությանկրկնակի չեմպիոն «Արարատ-Արմենիա»-ն ուժեղացնում է պաշտպանականգիծը:
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը փետրվարի 11-ին կայանալիք համերգ-շնորհանդեսին կգործարկվեն Հայաստանի պետական կամերային նվագախմբին հատկացված Yamaha երաժշտական նոր գործիքները՝ դաշնամուր, գոսեր, մեծ և փոքր թմբուկներ, քսիլոֆոն, գլյոկենշպիլ, տուբուլար զանգեր, կլավինովա, ձայնային-ֆոնային համակարգ:
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանն իր տելեգրամյան ալիքում գրառում է կատարել՝ հայտնելով, որ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, որը հայտնի է՝ որպես Նիկոլի անգլերենի ուսուցիչ, շուտով Փաշինյանի որոշմամբ՝ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան է նշանակվելու: Հիշեցնենք, որ Միքայել Մինասյանի փոխանցած բազմաթիվ տեղեկություններ հետագայում՝ անկախ իշխանությունների կամքից, հաստատվում են:
Երեկ Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունը հրապարակել է Ռուսաստանի քաղաքներում «բողոքի ակցիաների երթուղիների» քարտեզը և ինֆորմացիա նետել դաշտ՝ «Կրեմլի վրա արշավի» մասին: Ի՞նչ էր դա՝ ցուցո՞ւմ, թե՞ հրահանգ: Այդպիսի պլանների մասին նույնիսկ կազմակերպիչները չէին հայտարարել:
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն ամփոփել է Պրեմիեր լիգայի 18-րդ տուրի «Բարնլիի» հետ հետաձգված հանդիպումը (0:1):
«Կա երեք սցենար, որոնցով կարելի է դիտարկել: Միջին սցենարով ունենալու ենք մոտ այդչափ նվազում, լավագույն սցենարով, եթե շարունակվի այսպիսի կառավարումը, մի փոքր ավելի քիչ նվազում կունենանք, վատագույն սցենարում նույնիսկ վտանգավոր է պատկերացնելը, թե ի՞նչ վիճակում կհայտնվենք, կոլապս, չի բացառվում՝ նաև ներքին ու արտաքին պարտքային ճգնաժամ, որովհետև կարող է հնարավոր չլինել իրականացնել նույնիսկ սոցիալական նվազագույն ծախսերը, որովհետև այդչափ հավաքագրում չենք ունենա, այն պարտավորությունները, որ օրենքով ունի պետությունը, ուղղակի հրաժարվի այդ պարտավորությունների կատարումից, դա հայտնի է տնտեսագիտության մեջ՝ որպես դեֆոլտ»,- ասաց Ավետիսյանը և պնդեց, որ այսպիսի ռիսկեր կան, այս պահին գոնե կարողանում ենք վերագրել վատագույն սցենարին:
87 տարեկանում մահացել է ամերիկացի հայտնի հեռուստամեկնաբան Լարի Քինգը:
Երեկ՝ հունվարի 22-ին, Ազգային ժողովի կողմից ԲԴԽ անդամ ընտրվեց «Իմ քայլը» խմբակցության կողմից առաջադրված Գագիկ Ջհանգիրյանը։ Վերջինս, անդրադառնալով իր՝ Մոնումենտում (Կ. Ուլնեցի փողոց) գտնվող շքեղ առանձնատան վերաբերյալ հարցին, ԱԺ-ում հայտարարեց, թե «Մոնումենտում այնպիսի տներ կան, որ իր տունը մյուսների համեմատ «գոմի» է նման»: Համացանցում արդեն իսկ առկա են Գագիկ Ջհանգիրյանի Մոնումենտի՝ բոլորովին գոմի չնմանվող առանձնատան […]
«Հարցի հետ կապված՝ հանդիպել ենք մարզպետի հետ, քննարկել ենք, մարզպետն էլ արդեն կառավարության մակարդակով հարցը բարձրացրել է։ Ինչ վերաբերում է այդ ճանապարհի անվտանգությանը, կարծում եմ՝ տվյալ դեպքում անվտանգ կլինի, եթե ռուս խաղաղապահները հանձն առնեն, որ հայերի անվտանգությունը կերաշխավորեն։ Ըստ իս, ռուսական կողմն այս հարցի մասով լավ է տրամադրված, եթե խոսվում է ճանապարհների ապաշրջափակման մասին, ապա ապաշրջափակման մեջ պետք է լինի Արցախ տանող այդ ճանապարհը»,- շեշտեց Արամ Մելքոնյանը։
Ռեժիսոր, մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցի կարծիքով՝ երկրում առկա իրավիճակում այսօր հասարակության չկողմնորոշված հատվածը նաև մտավորականներից ելքեր է սպասում, բայց ելքեր նրանց չեն առաջարկվում: Ըստ նրա՝ այս խնդիրը լուծելու համար պետք է ստրատեգիա մշակել:
Արցախյան վերջին պատերազմում բանակը չի պարտվել. ուժերը եղել են անհավասար, անհամաչափ, և Ադրբեջանը գերազանցել է և՛ մարդկային ռեսուրսի, և՛ սպառազինության ու նորագույն տեխնոլոգիաների առումով: 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԶՈՒ փոխգնդապետ Սարգիս Սարգսյանը, ով մարտական գործողություններին մասնակցել է հարավային հատվածում:
«Բավարիայի» վինգեր Լերոյ Սանեն խոսել է «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպե Գվարդիոլայի մասին:
Ռուսաստանի Դաշնության տարբեր քաղաքաներում ձերբակալել են 863 մարդու, ովքեր մասնակցել են չարտոնված բողոքի ակցիաների` ի աջակցություն ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի:
Ռուսաստանում շարունակում են առգրավել հայկական համարանիշով մեքենաներն ու ասում են, թե դրանք անօրինական են հայտնվել Ռուսաստանում:
Ստեփանակերտի քաղաքապետարանը տեղեկացրել է, որ տեղացած առատ ձյան հետևանքում մի շարք խնդիրներ են առաջացել քաղաքացիների համար:
Պետական դավաճանության մասին մինչ օրս ներկայացված երեք հաղորդումները գտնվում են դատախազությունում և սպասում են իրենց հետագա անխուսափելի ճակատագրին. քրեական գործի հարուցում և Նիկոլ Փաշինյանի և նրա հանցակիցների կալանավորում։
Համաճարակաբան Էդուարդ Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ամռանը շատ էին խոսում, թե սրանք երազում են, որ Վրաստանում չստացվի, որ ձախողվեն։ Եվ Վրաստանում չստացվեց, բայց չստացվեց այն պահից, երբ գործին խառնվեցին քաղաքական գործիչները՝ անցկացրեցին ընտրություններ։ Մինչև նրանց խառնվելն մասնագետների մոտ ստացվում էր իրավիճակը պահել հսկողության տակ։
Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքից արձակած ականից հունվարի 23-ին զոհվել է Դոնեցկի ինքնահռչակ Հանրապետության զինծառայողը:
Այսօր գիտնականների, մշակույթի գործիչների, իրավաբանների մասնակցությամբ քննարկման ժամանակ բժիշկ Գեորգի Պողոսյանն ասաց, որ պետք է դադարել մտածել, թե ի դեմս գործող իշխանության՝ մենք գործ ունենք մարդկանց հետ, ովքեր աշխատել չգիտեն: Բժիշկն անդրադարձավ օրեր առաջ «Իմունականխարգելման հարցերով հանրապետական խորհրդատվական փորձագիտական հանձնաժողովի» կայացրած որոշմանը, ըստ որի՝ Առողջապահության նախարարությունը ձեռք կբերի բրիտանական «AstraZeneca» ընկերության պատվաստանյութ:
Մոսկվայում ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի կողմնակիցները, ովքեր փորձում էին չարտոնված ակցիա կազմակերպել, ձերբակալվել են:
Այս շաբաթ՝ հունվարի 18-ին, Ազգային ժողովը յոթերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկեց և ընդունեց Հակակոռուպցիոն կոմիտեի մասին ՀՀ օրենքի նախագիծը: Հակակոռուպցիոն կոմիտեն ստեղծվում է իշխանությունների մշակած բարեփոխումների ծրագրի շրջանակներում, ու, ինչպես մի քանի օր առաջ հայտնեց ԱՆ Հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիտորինգի վարչության պետ Մարիամ Գալստյանը, 2021թ. աշնան վերջից հակակոռուպցիոն մարմինները կգործեն՝ ընդհանուր փաթեթով:
Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի նշանակման կապակցությամբ պատրաստվում էի վաղը գրառում անել, սակայն Միքայել Մինասյանը քիչ առաջ տելեգրամյան իր ալիքով բացահայտեց Լիլիթ Մակունցի դեսպան նշանակվելու տեղեկատվությունը:
«Ողբամ զձեզ, Հայոց եւ Ուռուսաց աշխարհք, ողբամ զձեզ, հանուրց հիւսիսականաց վեհագոյն, զի բարձաւ թագաւոր եւ քահանայ, խորհրդական եւ ուսուցող, վրդովեցաւ խաղաղութիւն, արմատացաւ անկարգութիւն, դրդուեցաւ ուղղափառութիւն, կայկայեցաւ տգիտութեամբ չարափառութիւն»։
Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյանը հունվարի 23-ին աշխատանքային հանդիպում է ունեցել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանի և այլ պաշտոնատար անձանց հետ՝ Արցախից և Հայաստանից:
Հանրապետության տարածքում՝ հունվարի 23-ի ցերեկը, 24-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։
ՀՀ-ից եռօրյա այցով Արցախ մեկնած բժիշկների խումբն ունի իր ներուժը բարձր արդյունավետությամբ ներդնելու պատրաստակամություն: