Նիկոլ Փաշինյանը պրոյեկտ է. ինչ-որ մեկի ձեռքում խաղալիք է եղել, խամաճիկ». Դավիթ Սահակյանց

Ռեժիսոր, մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցի կարծիքով՝ երկրում առկա իրավիճակում այսօր հասարակության չկողմնորոշված հատվածը նաև մտավորականներից ելքեր է սպասում, բայց ելքեր նրանց չեն առաջարկվում: Ըստ նրա՝ այս խնդիրը լուծելու համար պետք է ստրատեգիա մշակել:

«Պետք է մարդկանց հասկացնել վերջապես, որ 2 տարի առաջ եղավ ուղղորդված հեղաշրջում և պլանավորված ծրագիր, և, որ դա պրոյեկտ էր: Նիկոլ Փաշինյանը պրոյեկտ է, որը արվել է և որը բերվել է իշխանության՝ դրսից, ներսից, չգիտեմ որտեղից: Բայց կարևորը՝ մարդիկ հասկանան, որ նա առաջին իսկ օրվանից չի մտածել ժողովրդի մասին, այլ եղել է ինչ-որ մի պրոյեկտ, ինչ-որ մեկի ձեռքում խաղալիք է եղել, խամաճիկ է եղել, և այս էտապի վրա շատ վճռական, շատ լուրջ խաղացողների ձեռքում հայտնվեց, ինչի հետևանքով էլ եղավ այն, ինչ որ եղավ: Եվ շարունակվելու է այնքան, մինչև  նա չգնա իշխանությունից»,- այսօր մտավորականների ու մշակութային գործիչների հերթական հանդիպման ժամանակ ասաց Դավիթ Սահակյանցը:

Սահակյանցն առաջարկում է համախմբվել իրավաբանների հետ, պահանջել դատախազությունից քննարկում ու որոշակի գործողությունների մեկնարկ:

«Դա լեգիտիմ ձևերից վերջինն է միգուցե, ոորվհետև փողոցը ցույց տվեց, որ ոչ մի բան չի աշխատում, մարդիկ չեն գալիս՝ ինչ-ինչ պատճառներով: Եկեք ուրեմն ուրիշ մեթոդներ գտնենք»,- նշեց նա:

 

Տեսանյութեր

Լրահոս