Բաժիններ՝

Ազգային գվարդիականներին վրդովմունքից հետո օթևանելու են վերադարձրել Կապիտոլիում

ԱՄՆ-ի ազգային գվարդիականներին, որոնց Ջոզեֆ Բայդենի պաշտոնակալությունից հետո Կոնգրեսի շենքից տեղափոխել էին ավտոմոբիլային գարաժ, հետ են վերադարձրել Կապիտոլիում: Դա, ինչպես հայտնել է NBC հեռուստաալիքը, արվել է պահեստայինների նկատմամբ այդ վերաբերմունքից օրենսդիրների եւ հասարկայնության վրդովունքից հետո, պահեսայիններ, որոնց հատուկ Վաշինգտոն էին կանչել Կոնգրեսի շենքի պահպանության եւ անվտանգության ապահովման համար հունվարի 20-ին ԱՄՆ-ի նոր նախագահի պաշտոնն ստանձնելու արարողության ժամանակ:

Բայդենի պաշտոնանկալությունից հետո հենց հաջորդ օրն, ինչպես պատմել են ազգային գվարդիականներն իրենք, Կապիտոլիումի ոստիկանությունը նրանց մի մասին խնդրել է տեղափոխվել գարաժ, քանի որ Կապիտոլիումի շենքում իրենց ներկայությամբ անհարմարություններ էին ստեղծում իրենց աշխատնքը վերսկսած օրենսդիրների համար: Հենց որ այդ մասին հայտնի է դարձել, ձեռնարկվել են միջոցներ վրդովմուքի ալիք հարուցած կարգադրության վերացման համար, եւ արդեն հունվարի 21-ի երեկոյան Իլինոյսի նահանգից դեմոկրատ սենատոր Թեմմի Դաուքորթը հայտարարել է, որ գվարդիականները վերադարձվել են իրենց կողմից ավելի վաղ զբաղեցված հարկաբաժիններ, իսկ Կապիտոլիումի ոստիկանությունը նրանց ներողություն է հայտնել:

Ներկայումս, NBC-ի տվյալներով՝ Վաշինգտոնում տեղաբաշխված է Ազգային գվարդայի գրեթե 26 հազար պահեստային, որոնց Վաշինգտոն են կանչել հունվարի 6-ի անկարգություններից հետո: Հունվարի 21-ին նրանցից 10 600-ը կատարել է մայրաքաղաքում անվտանգության ապահովման՝ իր առջեւ դրված խնդիրը, իսկ շուրջ 15 հազարը պատարստվել է շուտով մեկնելու տուն, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս