Համաճարակաբանը՝ կորոնավիրուսի և գլուխ գովալու մասին
Համաճարակաբան Էդուարդ Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ամռանը շատ էին խոսում, թե սրանք երազում են, որ Վրաստանում չստացվի, որ ձախողվեն։ Եվ Վրաստանում չստացվեց, բայց չստացվեց այն պահից, երբ գործին խառնվեցին քաղաքական գործիչները՝ անցկացրեցին ընտրություններ։ Մինչև նրանց խառնվելն մասնագետների մոտ ստացվում էր իրավիճակը պահել հսկողության տակ։
Մեզ մոտ ի սկզբանե և մինչև վերջ համաճարակի դեմ պայքարը ղեկավարում էին (օգտագործում էին) քաղաքական գործիչները, որոշումները հիմնականում քաղաքականացված էին, այդ պատճառով էլ խայտառակ ձախողում տեղի ունեցավ։
Ամբողջ տարի թվերի մանիպուլյացիանե՛ր, ստատիստիկ աճպարարությու՛ն։
Հիմա էլ Վրաստանի հետ բացարձակ թվեր եք համեմատում այն դեպքում, երբ մեր բնակչության թիվը մոտ 1 մլն-ով պակաս է։
Բայց եթե շատ եք ուզում, ներկայացնեմ մի քանի բացարձակ թիվ, որպեսզի ավելի պարզ լինի պետության դերը։
☑️ Դեկտեմբերի 15-ի դրությամբ Վրաստանում `
? ընդհանուր կատարված ՊՇՌ թեստերի քանակը 1,910,000-ից ավել է, օրական հնարավորություն ունեն կատարելու 20000+ թեստ (դե համեմատվե՛ք),
?կոնտակտավորների հայտնաբերման/վերահսկման ներուժը (contact tracing capacity) 5000+։ Ամենաարդյունավետ կանխարգելման միջոցառում, որը մենք այդպես էլ չիրականացրեցինք («կրեք դիմակ»-ից չաճեցիք)։
Պարզ է չէ՞, որ ինչքան շատ հետազոտես, այդքան շատ կհայտնաբերես։
☑️ Իսկ հիմա մի քանի թիվ Հայաստանից՝
?2020թ․ հունվար-նոյեմբեր ամիսներին պաշտոնական տվյալներով գրանցվել է 30,976 մահվան դեպք, այդ թվում 1,969 դեպքը՝ զինվորական գործողությունների հետևանքով։ 2019թ․-ի նույն ժամանակահատվածում՝ 23,782։
?պարզ մաթեմատիկական հաշվարկ՝ 30976-23782-1969=5225,
?5225 հավելյալ մահ 11 ամսում, որոնք, շեշտեմ, կապված չեն զինվորական գործողությունների հետ։
?COVID19-ից մահվան դեպքերն ըստ այս հաշվետվության՝ 2578 են:
❓Բա մնացած 2647 մահը, պարոնայք պատասխանատուներ։❓