«Ձեր կարծիքով, մարտը կանգնեցնելը Գլխավոր շտաբի ձեռքո՞ւմ էր». ՀՀ ԶՈՒ փոխգնդապետ

Արցախյան վերջին պատերազմում բանակը չի պարտվել. ուժերը եղել են անհավասար, անհամաչափ, և Ադրբեջանը գերազանցել է և՛ մարդկային ռեսուրսի, և՛ սպառազինության ու նորագույն տեխնոլոգիաների առումով: 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԶՈՒ փոխգնդապետ Սարգիս Սարգսյանը, ով մարտական գործողություններին մասնակցել է հարավային հատվածում:

«Մենք մոտ մեկը տասի հարաբերակցությամբ մարտի ենք բռնվել: Այն, ինչ ասում են մեր բանակի հետ կապված, թե իբր մենք պարտվել ենք, դա մի քիչ անհեթեթություն է»,- նշեց նա:

Հակադարձմանը, որ սովորական, շարքային մարդը գտնում է, որ բանակը չի պարտվել, միաժամանակ խոսվում է նահանջների մասին, փոխգնդապետը նշեց՝ խոսում են նահանջների մասին, բայց թե ինչն է եղել նահանջի պատճառը… գուցե տվյալ ստորաբաժանման՝ շրջափակման մեջ ընկնելու վտա՞նգ է եղել:

«Առաջնագծում կանգնածին ասել են՝ նահանջի, բայց ինչի՞ համար: Միգուցե շրջափակման մեջ ընկնելո՞ւց է եղել, դրա համար են ասել նահանջի, ինչ-որ խնդիր է եղել: Ինչի՞ համար են տվել նահանջ, բա թե՝ դավաճան կար, ո՞վ էր էդ դավաճանը: Թող չկատարեին այդ մարդիկ հրամանը, ում ասել էին նահանջեք: Մինչև վերջ գնայիք, պայքարեիք, կռվեիք, եթե գտնում էին դուք կարայիք պայքարել: Եթե ասեին, որ գնայիր հարձակման և դու ի վիճակի չլինեիր, կրակի տեմպը թույլ չտար, կգնայի՞ր: Չէիր գնա»,- հավելեց Սարգիս Սարգսյանը՝ ըստ էության, նահանջները համարելով տակտիկական և պնդելով, որ եթե պատերազմը չդադարեցվեր, կարող էինք ավելի վատ արդյունք ունենալ՝ որպես հիմնավորում կրկնելով ուժերի անհավասարության մասին վերոնշյալ մտքերը:

Հիշեցմանը, որ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը պատերազմի չորրորդ օրը` ԱԽ նիստի ժամանակ ներկայացրել է մեր կորուստները, հաշվարկել ռեսուրսները` նշելով, որ 2–3 օրվա ընթացքում անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել պատերազմը կանգնեցնելու համար, ինչո՞ւ չի կանգնեցվել այդ ժամանակ պատերազմը, երբ բոլորովին այլ արդյունք կունենայինք, ՀՀ ԶՈՒ փոխգնդապետը հարցադրումը համարեց քաղաքական:

«Իսկ Ձեր կարծիքով կանգնեցնելը մե՞ր ձեռքում էր, Գլխավոր շտա՞բի ձեռքում էր, էդպես լիներ, հենց առաջին օրն էլ թող կանգնեցնեին էլի, ավելի արդյունավետ չէ՞ր մեզ համար: Եթե կարողանայինք կանգնեցնել, հենց սկսված օրվանից կկանգնեցնեինք, եթե մեր ձեռքում էր, ոչ թե Ադրբեջանի»,- պնդեց մեր զրուցակիցը:

Արձագանքմանը՝ մարտը կանգնեցնելը Ադրբեջանի՞ ձեռքում էր, թե մեր երկրի ղեկավարության որոշելիքը, փոխգնդապետը պատասխանեց. «Թեկուզ երկրի ղեկավարության: Թող առաջին օրվանից կանգնեցնեին»:

Հավելենք, որ ՌԴ ԱԴԾ/ФСБ/ նախկին սպա, գնդապետ, ռազմական փորձագետ Իգոր Ստրելկովի կարծիքով՝ արցախյան պատերազմը հնարավոր չէր մոտ մեկ ամսում ավարտել, եթե չլիներ Նիկոլ Փաշինյանի դավաճանությունը, եթե չլիներ ռազմական դավաճանություն:

Ըստ նրա՝ ՀՀ ԶՈւ-ից առանձին ստորաբաժանումներ մասնակցել են, բայց ՀՀ ԶՈՒ հիմնական մասը, ՀՀ-ն չի մասնակցել մարտական գործողություններին, անգամ ամենաճգնաժամային պահերին:

«Երբ ադրբեջանական զինուժը ճեղքել է ՊԲ ուժերի ճակատը, այդ ժամանակ հայկական ռեզերվը չի վերցրել իր վերահսկողության տակ չափազանց  կարևոր ճանապարհը՝ Լաչինի միջանցքը:

Տեսանյութեր

Լրահոս