Բաժիններ՝

Ներկրված մեքենաներն այդպես էլ չվաճառվեցին. բոլորը մնացել է, բոլորը քաշվել են. Տիգրան Հովհաննիսյան

Ռուսաստանում շարունակում են առգրավել հայկական համարանիշով մեքենաներն ու ասում են, թե դրանք անօրինական են հայտնվել Ռուսաստանում:

Տեսնելով, որ միայնակ հնարավոր չէ պայքարել՝ քաղաքացիները դիմել են իրենց մարզի պատգամավորներին՝ միասնական ուժերով այս հարցին լուծում տալու համար: Ակտիվ հանդիպումներ են տեղի ունենում, Կրասնոդարում անգամ քննարկում են կազմակերպել Zoom-ով: Ղրիմում էլ որոշել են  ամբողջ ՌԴ-ում ստորագրություն հավաքել և ուղարկել կառավարություն: Եվ սա նրա համար, որպեսզի  կառավարությունը հասկանա մասշտաբայնությունը և պատրաստ լինի պատգամավորների առաջարկներին: Ստորագրությունները որոշել են հավաքել մինչև հունվարի 28-ը:

Հայ ավտոներկրողների կարծիքով՝ խնդիրը չլուծելու դեպքում ավելի լուրջ հարցեր են առաջ գալու, հնարավոր է՝ ՌԴ-ից մեքենաների վերադարձի մեծ հոսք լինի, որը հնարավոր չի լինելու կանխել:

«Գոնե հիմա՝ այս ծանր իրավիճակում, թույլ տային, որ մեր հայ ավտոներկրողներն իրենց մեքենաները կարողանային հաշվառումից հանել ու հաշվառել Ռուսաստանում, քանի որ մինչև 2023 թիվն արգելք է դրված: Ներկրված մեքենաներն այդպես էլ չվաճառվեցին. բոլորը մնացել է, բոլորը քաշվել են: Մեքենաները վաճառելով՝ հայերը, լավ էր, զբաղվում էին, 2019թ.ահագին մարդ հարստացավ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Ավտովարորդների պաշտպանության լիգայի» նախագահ Տիգրան Հովհաննիսյանը:

Կրասնոդարի քաղաքական գործիչ Ալեքսանդր Սաֆրոնովը, ով զբաղվում է այս հարցով, հայտնում է, որ Հայաստանից ձեռք բերված մեքենաների թիվը շուրջ 400.000 է, ու գնել են, քանի որ մատչելի գներով են վաճառվել:

«Առաջին հերթին մարդիկ գնել են մեքենա այնտեղից, որտեղ վաճառքի գինն ավելի մատչելի է եղել, սա նորմալ ռեակցիա է ոչ հարուստ ապրելակերպով մարդկանց դեպքում: Ավելին, մարդիկ երբ գնել են, պետական մարմինները վստահեցրել են, որ ամեն ինչ օրենքով է, մաքսային մարմիններում խնդիրներ չեն լինի: Իմ կարծիքով՝ կառավարությունը պետք է վերցնի Ղազախստանի օրինակը, որտեղ մինչև 2023 թվականը ժամանակ են տվել, որպեսզի մեքենաները հաշվառեն»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Ալեքսանդր Սաֆրոնովը:

Հայտնենք, որ ռուսներից շատերը հիմա վաճառում են գնած մեքենաները՝ բերելով տարբեր պատճառաբանություններ՝ տուն գնել, առողջական խնդիր և այլն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս