«Ծանոթացեք, սա դե ֆակտո ՀՀ դեսպանն է ԱՄՆ-ում»․ Նարեկ Մալյան

Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի նշանակման կապակցությամբ պատրաստվում էի վաղը գրառում անել, սակայն Միքայել Մինասյանը քիչ առաջ տելեգրամյան իր ալիքով բացահայտեց Լիլիթ Մակունցի դեսպան նշանակվելու տեղեկատվությունը:

Բացահայտվածին հավելեմ, որ մինչև վերջերս ԱՄՆ-ում դեսպանի պաշտոնին հավակնում էր թուրք ներող սորոսական Արսեն Խառատյանը: Այդ պատճառով Խառատյանը մինչև վերջերս չէր դիմում ԱՄՆ քաղաքացիություն ստանալու համար, իսկ, իմ տեղեկություններով,վերջերս արդեն դիմել է ԱՄՆ քաղաքացիության խնդրանքով:

Խառատյանը այս ընթացքում հաճախ էր այցելում ՀՀ դեսպանատուն, փորձում էր հրահանգներ տալ դիվանագետներին, սակայն ըստ երևույթին իրավիճակային որոշում է կայացվել Խառատյանի փոխարեն դեսպան նշանակել Մակունցին:

Դա ամենևին չի նշանակում, որ Խառատյանի ազդեցությունը ԱՄՆ-ում մեր դեսպանատանը նվազելու է, ընդհակառակը՝ սորոսական Խառատյանը անձամբ է կառավարելու մեր դիվանագիտական ներկայացչությունը ԱՄՆ-ում, դրանից բխող բոլոր սարսափելի հետևանքներով: Լիլիթ Մակունցի նշանակումը իրականում ծխածածկույթ է, որի հետևում Խառատյանը իրականացնելու է սորոսական գործունեություն:

Այնպես որ՝ ծանոթացեք, սա դե ֆակտո ՀՀ դեսպանն է ԱՄՆ-ում»:

Տեսանյութեր

Լրահոս