Գագիկ Ջհանգիրյանը, բացի Մոնումենտի դղյակից, ունի ևս մեկ շքեղ առանձնատուն Նորք Մարաշում և ՀԷԿ՝ Թեժ լեռան ստորոտում․ antifake.am

Երեկ՝ հունվարի 22-ին, Ազգային ժողովի կողմից ԲԴԽ անդամ ընտրվեց «Իմ քայլը» խմբակցության կողմից առաջադրված Գագիկ Ջհանգիրյանը։ Վերջինս, անդրադառնալով իր՝ Մոնումենտում (Կ. Ուլնեցի փողոց) գտնվող շքեղ առանձնատան վերաբերյալ հարցին, ԱԺ-ում հայտարարեց, թե «Մոնումենտում այնպիսի տներ կան, որ իր տունը մյուսների համեմատ «գոմի» է նման»:

Համացանցում արդեն իսկ առկա են Գագիկ Ջհանգիրյանի Մոնումենտի՝ բոլորովին գոմի չնմանվող առանձնատան նկարները, որը վերջինս վարձակալության է հանձնել ՀՀ-ում Իրաքի Հանրապետության դեսպանությանը։

Սակայն սա Ջհանգիրյանի միակ դղյակը չէ։ AntiFake.am-ի տեղեկություններով՝ նա ևս մի շքեղ առանձնատուն ունի Նորք Մարաշում (հասցեն՝ Նորք Մարաշ, 2-րդ նրբանցք): Սա այն առանձնատունն է, որտեղ ներկայումս բնակվում է Ջհանգիրյանը՝ Մոնումենտի առանձնատունը վարձակալության հանձնելուց հետո:

Բայց այսքանով Ջհանգիրյանի շքեղ կարողությունները չեն սահմանափակվում։ Մեր ունեցած հավաստի տեղեկություններով՝ Ջհանգիրյանի ընտանիքին է պատկանում նաև Թեժ Լեռան ստորոտում գտնվող ՀԷԿ-երից մեկը։

Հետաքրքիր է, թե ինչ չափանիշներով է իշխանությունը որոշում, թե ովքեր են «նախկինները», իսկ ովքեր՝ «ներկաները», ու՞մ «թալանած փողերով» ձեռք բերված շքեղ կարողություններն են օրինական, իսկ որոնք՝ ոչ, ովքեր են իրականում արժանի «վեթինգի», և ինչ երաշխիքներ ունի Ջհանգիրյանը, որ այդքան ինքնավստահությամբ խոսում է ոչ թե իրեն, այլ մյուսներին վեթինգի ենթարկելու մասին։

Ներկայացնում ենք Գագիկ Ջհանգիրյանի՝ Նորք Մարաշում գտնվող շքեղ առանձնատան տեսանյութը և լուսանկարները.

Տեսանյութեր

Լրահոս