Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Տնտեսական արձագանքման ծրագրի նախագիծը՝ գործողությունների նախնական պլանով:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է հրամանագիր ոստիկանության գնդապետ Արտեմ Հարությունյանին ԱՀ ներքին գործերի նախարարության համակարգում գործող Ոստիկանության պետ նշանակելու մասին։
Հունվարի 26-ին և 27-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով օպերատիվ իրավիճակը չի փոփոխվել, սահմանային միջադեպեր չեն արձանագրվել:
Անդրադառնալով Ն. Փաշինյանի կողմից առաջ քաշված արտահերթ խորհրդարանական ընտրությունների գաղափարին՝ խորհուրդը նպատակահարմար է գտել առանձին հայտարարությամբ վերահաստատել իր դիրքորոշումն ու մոտեցումները, որը ներկայացվում է ստորև.
Միջազգային հանրությունը պետք է մարդասիրական օգնություն ցուցաբերի Արցախին, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է ria.ru-ն։
«Կարող է հազար ու մի հարց առաջանալ, դրա համար իսկապես այն բոլոր խնդիրները, որոնք, այսպես կոչված, պատերազմի արդյունքում առաջացան, խիստ վտանգավոր են Հայաստանի համար և կարծես դեռ առանձին մարդկանց կողմից են միայն գնահատվում և գիտակցվում, ցավոք»,- ասաց Կարինե Դանիելյանը։
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆն ընդգծում է, որ Իրանը Հայաստանին համարում է կարևոր հարևան. նրա գնահատմամբ՝ Հայաստանի և Իրանի սահմանները միշտ եղել են բարեկամության և համագործակցության սահմաններ՝ վստահություն հայտնելով, որ այդպես էլ շարունակվելու է: Այս մասին Իրանի արտաքին գործերի նախարարն ասել է Երևանում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի հետ հանդիպման ժամանակ:
Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու, Հայաստանի Երրորդ Հանրապետության առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանը երեկ արարատցիների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, թե «հիմա գնում ենք սահմանադրական ճանապարհով, ուզում ենք դուրս վռնդել Նիկոլ Փաշինյանին: Եթե սահմանադրական ճանապարհը արդյունք չբերի, պետք է ապստամբություն անել»:
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը կգործուղվի Սյունիքի մարզ. որոշումը ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը մամուլի հայղորդագրություն է տարածել, որում, մասնավորապես, նշված է. «Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը նշում է հիմնադրման 15-ամյակը։ Այս տարիների ընթացքում նվագախմբին հաջողվել է հայ կատարողական արվեստը հասցնել աշխարհի ամենահեղինակավոր բեմեր:
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Լավ, որ ուսապարկ եք, որ ստահակ եք, որ կամազուրկ փալաս եք՝ արդեն համոզվել էինք։ Բայց որ կոպեկին մեռած մանրախնդիր բոշաներ եք՝ չգիտեի։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ԱԳՆ-ի՝ հունվարի 26-ի հայտարարությանը, որ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև եռակողմ հայտարարության ստորագրման օրը ՀՀ կառավարություն ներխուժած անձինք հափշտակել են նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիվանագիտական անձնագիրը:
Վազգեն Մանուկյանը ժամանակավոր կառավարության համար կարող էր լինել շատ հարմար թեկնածու. Արտակ Թովմասյան
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Շուշիի շրջանում իր հատուկ ներկայացուցչի պաշտոնում Այդին Քերմովի նշանակման կապակցությամբ անդրադարձել է Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ Շուշիի համար տեղի ունեցած մարտերին:
ՀՀ իշխանությունը որոշել է ԱՄՆ դեսպանի պաշտոնի համար քաղաքական նշանակում անել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով դեսպանի պաշտոնում Լիլիթ Մակունցի թեկնածության վերաբերյալ քննարկումներին:
Ամուլսարի հանքի հարակից Ջերմուկ/Գնդեվազ, Զառիթափ/Սարավան, Գորայք համայնքներում արցախյան պատերազմի հետևանքով ապաստան են գտել մի քանի հարյուր արցախցիներ: Մեր համայնքապետարանները այս ամիսների ընթացքում փորձել են լուծել նրանց սոցիալական առաջնային խնդիրները: Այս հարցում համայնքապետարաններին միշտ աջակցել է նաև Լիդիան Արմենիան: Նախորդ երկու օրերի ընթացքում Լիդիան Արմենիայի ղեկավարությունը մեր համայնքներում էր և կրկին բերել էր արդեն ամենամսյա դարձած աջակցությունը` առաջին անհրաժեշտության սննդամթերքի ծանրոցներ:
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հունվարի 27-ին ընդունել է ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Այս մասին հայտնեցին ՀՀ Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից:
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը համալրվել է գերժամանակակից սարքավորումներով: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
«Մենք 17 ուժին միանալու ցանկություն, պատրաստակամություն այսօրվա դրությամբ չունենք»
Իսրայելի զինծառայողները հոլոքոստ վերապրած Երուսաղեմի բնակիչներին բաժանել են գեներատորների, ծածկոցների եւ տաք իրերի հավաքածուներ։
Հունվարի 27-ի ցերեկը, 28-ին, 30-ի ցերեկը, 31-ին, փետրվարի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 29-ին, 30-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ:
«Մեղրու միջանցքը, իմ կարծիքով՝ Ադրբեջանի համար ավելի շուտ քաղաքական նշանակություն ունի, քան տնտեսական: Միջանցքն ուզում են օգտագործել, որպեսզի Նախիջևանը կապվի Ադրբեջանին»,- ասուլիսի ժամանակ նման կարծիք հայտնեց ՀԽ Ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ, Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը՝ կարևորելով իշխանությունների կողմից ճկուն և հմուտ բանակցություններ վարելը:
«Դուք կասկածելի ոչ մի բան չե՞ք տեսնում, որ մարդը մինչև այս բարեգործությամբ էր զբաղվում, անում էր ինվեստիցիաներ, ոչ մի անօրինական բան չկար, հենց քաղաքականության անուն տվեց, միանգամից սկսեցին ծագել անօրինական ինչ-որ բաներ: Ես ոչ մի անօրինական գործարքների հետ կապ չունեմ»,- ասաց Թովմասյանը:
«Ախր Ռուսաստանն այս ճանապարհի հետ բացարձակ կապ չունի: ՌԴ-ի հետ մեր կապերի համար բացարձակ այլ տարբերակ գոյություն ունի՝ դեպի Աղստաֆա ու այնտեղից՝ ավելի կարճ ճանապարհ: Ռուսաստանը գտնվում է ՀՀ հյուսիսում, Նախիջևանը և Իրանը՝ հարավում, իսկ մեզ ի՞նչ են առաջարկում. հյուսիս գնալու համար ճանապարհ բացել դեպի հարավ. աբսուրդ է, նման բան չի լինում: Այն դեպքում, երբ Ադրբեջանի տարածքում մինչև Աղստաֆա, Ղազախ ճանապարհ գոյություն ունի և շահագործվում է, ավելին՝ այն երկու ուղղությամբ գնում և գալիս է»,- պատասխանեց Գագիկ Աղաջանյանը:
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) հունվար ամսվա նստաշրջանում ընդունեց բանաձև (Res. 2357)` հիմնված Մոնիտորինգի հանձնաժողովի զեկույցի վրա (Doc. 15211), որում անդրադարձ է կատարվել նաև Սահմանադրական դատարանի շուրջ տեղի ունեցած իրադարձություններին։
«Թովմասյան» հիմնադրամի նախագահ, գործարար Արտակ Թովմասյանն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ, պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչո՞ւ է ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանից Համագործակցության մեդալ ստացել, քանի որ, լրագրողի պնդմամբ, դա հիմնականում տրվում է գործակալներին, որոնք օգնում են բացահայտել այս կամ այն գործը, ասաց.
Վրաստանի իշխանությունները հույս ունեն մոտ ժամանակներս բարձրացնելու Ռուսաստանի հետ ցամաքային սահմանի բացման հարցը, այն դեպքում, եթե դա թույլ տա կորոնավիրուսի հետ կապված համաճարակային իրավիճակը:
«Ծնվել եմ Երևան քաղաքում, Սովետական Միության ժամանակահատվածում, եղել եմ Սովետական Միության քաղաքացի, իմ՝ Սովետական Միության քաղաքացու անձնագիրը փոխել են ՀՀ քաղաքացու անձնագրով, և դրանից բացի, չնայած նրան, որ երկար տարիներ գտնվել եմ ՀՀ-ից դուրս, ես ոչ մի ուրիշ քաղաքացիություն չեմ ընդունել, ո՛չ Ռուսաստանի, ո՛չ Ուկրաինայի, ասում եմ այն երկրները, որտեղ որ իմ չափահաս կյանքն անցկացրել եմ, չեմ դիմել և չեմ էլ ունեցել քաղաքացիություն»,- ասաց Թովմասյանը:
«Չկա ոչ մի քաղաքական ուժ իմ հետևում կանգնած, որ ինձ ուղորդած լինի». Արտակ Թովմասյան