Ժամանակը խնայելու համար չեմ թվարկի, թե ինչ խոստումներով այս իշխանությունը եկավ․ ո՞ր խոստումն է կատարել՝ զրո։ Թռիչքաձեւ աճը դարձավ թռիչքաձեւ անկում, ինքնիշխանությունը տրանսֆորմացվեց պրոտեկտորատի, դատարանների հետ տեսաք ինչ եղավ, եւ այնուամենայնիվ, մնում են իշխանության, եւ հույս ունեն վերընտրվել։ Այս մասին 3 լրատվամիջոցների ներկայացուցիչների՝ Անժելա Թովմասյանի (hayeli.am), Սեւակ Հակոբյանի (Yerevan-today) եւ Բորիս Մուրազիի (politik.am) հետ հարցազրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Նիկոլ Փաշինյանի կաբինետը երեկ կառավարության նիստում՝ չզեկուցվող նախագծերից մեկով, Հայաստանում ցեմենտի ներկրումը 6 ամսով արգելեց։ Որոշման անհրաժեշտությունը կառավարությունը հիմնավորել է ցեմենտի ներքին շուկան ու տեղական արտադրողին պաշտպանելու միտումով։
168.am-ի իրանական հավաստի աղբյուրների փոխանցմամբ, պատճառը եղել է այն, որ նախորդ գիշերը նախարար Քերոբյանը և պատվիրակության մյուս անդամները մասնակցել են մի խրախճանք-գինարբուքի, արդյունքում առավոտյան նախարաը գտնվել է ոչ սթափ, ավելի ճիշտ՝ ալկոհոլային թունավորման վիճակում:
Ընտրություններին մասնակցելու ենք, պայքարելու ենք եւ կրելու ենք: Այս մասին այսօր` հունվարի 27-ին, 3 լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասաց ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը` պատասխանելով այն հարցին, թե ընթացիկ եւ ապագա գործընթացներին ինչպես են մասնակցելու։
Հիմա քաղաքական մանր առևտրի ժամանակներ են։ Նիկոլ Փաշինյանը, որ պատերազմի արդյունքներով հաջողել է մեծ-աշխարհաքաղաքական գործարքում, այսօր զբաղված է ներսում մանր պսևդոքաղաքական ուժերի միջոցով իշխանության վերարտադրության գործընթացով։ Հնարավոր է՝ հաջողի։
Հայ ժողովուրդը Հունվարի 28-ը տարիններ շարունակ նշել է որպես՝ հերոսական անցյալով կերտված հաղթանակաների մեծարման ու արժևորման օր։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում մեր բանակի սպաներին ու զինվորներին և համայն մեր ժողովրդին Բանակի օրվա առիթով:
Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 29-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը։
Հարավային Կորեայի ՀՆԱ-ն 2020 թվականին ընկել է 1 տոկոսով. դա ցուցանիշի վատագույն դինամիկան է 1998 թվականի ասիական ֆինանսական ճգնաժամի ժամանակներից ի վեր:
Ավարտվել է ոստիկանության ծառայողների կողմից քաղաքացների նկատմամբ բռնություն կիրառելու 2 դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործերի նախաքննությունը:
«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի աջակցությամբ նկարահանված «ԵԼ» պարային ֆիլմը Նյու Յորքի հեղինակավոր Hollywood International Golden Age փառատոնում արժանացել է «Լավագույն պարային ֆիլմ» և Honorable Mantion մրցանակների:
ԱՄՆ-ի ցամաքային զորքերը փոփոխություններ կմտցնեն ծառայողների արտաքին տեսքի պահանջների մեջ. այժմ ամերիկյան բանակում կանանց կթույլատրեն մազերը պոչանման հավաքել, մազերը շատ կարճ կտրել, ականջօղ կրել, ինչպես նաեւ ներկել շրթունքները եւ լաքապատել եղունգները:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հրապարակել է COVID-19-ի նորացված կլինիկական հրահանգը, որը ներառում է հանձնարարականներ հիվանդության երկարատեւ ընթացքի վերաբերյալ:
Ամերիկյան Apple ընկերությունն աշխատում է ճկուն կորպուսով սմարթֆոն ստեղծելու ուղղությամբ, որը զգալիորեն կտարբերվի նախորդ iPhone-ներից:
Մոլորակի բնակիչների ավելի քան 60 տոկոսը կարծում է, որ կլիմայական փոփոխությունները լուրջ սպառնալիք են ներկայացնում մարդկության համար եւ իսկական «արտակարգ իրավիճակ» են:
Պանրի գույնը կախված է կաթի բաղադրությունից, որն էլ, իր հերթին, կախված է այն բանից, թե ինչով են կովին կերակրում: Որքան շատ է B-կարոտինը, այնքան պանրի գույնն ավելի մուգ է:
Երևի թե քչերին է հայտնի, որ Արցախյան շարժումը սկսվել է Լեռնային Ղարաբաղի նախկին ինքնավար մարզի Մարտունի ավանից, երբ 1988 թ. փետրվարի 12-ին, աշխատանքային օրվա ավարտից հետո բոլորը մի ընդհանուր մղումով շարժվել են դեպի հրապարակ` պատկերացում չունենալով անգամ, որ այդ օրը բացվում է Արցախ աշխարհի պատմության նոր էջը…
Մինչ աշխարհը գլոբալ փոփոխությունների է ենթարկվում, Alibaba Group-ի հիմնադիր, միլիարդատեր Ջեք Ման կանխատեսում է ապագան` լի ռոբոտներով և տեխնոլոգիաներով, որոնք կամ հարմարավետություն, կամ քաոս կբերեն մեր կյանք:
Ինչպես պատերազմի 44 օրերը, այնպես էլ ու հատկապես՝ հետպատերազմյան շրջանը ցույց տվեցին, որ Նիկոլ Փաշինյանն ունի մեկ գերագույն խնդիր՝ իշխանության պահպանումը բոլոր հնարավոր մեթոդներով։
Samsung և Tesla ընկերությունները կստեղծեն նոր սերնդի անվարորդ ավտոմեքենաների համար անհրաժեշտ պրոցեսոր:
Հունվարի 27-ի առավոտյան սկսել է ժայթել Ինդոնեզիայի Մերափի ամենաակտիվ հրաբուխը:
Աշխարհը պետք է համախմբվի համավարակի դեմ պայքարում, մոռանալով տարաձայնությունների մասին, որովհետեւ նույնիսկ եթե մի քանի պետություններ հրաժարվեն պատվաստումից, դա կսպառնա համաշխարհային կոլլապսով:
AstraZeneca դեղագործական ընկերությունը «միանգամայն սխալ» է համարել գերմանական Handelsblatt եւ Bild թերթերի հաղորդագրություններն այն մասին, որ իր կողմից մշակված պատվաստանյութի արդյունավետությունը 65-ից բարձր տարիքի անձանց մոտ կազմում է միայն 8 տոկոս։
Անհայտ տղամարդը մի քանի մադրու է դանակահարել Մայնի Ֆրանկֆուրտում (Հեսենի Դաշնային Երկրամաս):
«Մեծ մասամբ հիմա մարդուն լսում կամ չեն լսում այդ սկզբունքով՝ պատերազմին մասնակցե՞լ ես, թե՞ ոչ: Ես կարծում եմ, որ վատ է դա շահարկելը, որովհետև երբ մարդիկ իմանում են՝ դու գնացել և կռվել ես, դա ինչ-որ յուրահատուկ արժեք է սկսում հաղորդել քո խոսքերին, ինքն արդարացի չէ: Մասնակցել եմ հակաահաբեկչական միջոցառումների, այսինքն՝ ջոկատների որսի: Ռազմական խնդիրներ մեր երկիրը չունի, մենք հենց այսօր էլ պատրաստ ենք հաղթել թշնամուն, բայց կային քաղաքական խնդիրներ՝ զորքերի համալրում տեղի չէր ունենում, և դա օգտագործվում էր քաղաքական դիվիդենտներ քաղելու համար: Ամենասկզբից սկսենք՝ ինչո՞ւ մինչև հիմա ներկայիս իշխանությանը սատարող մարդիկ կան, որովհետև բոլոր մարդիկ գտնվում են հոգեբանական ծուղակների մեջ, ինչպես Սփյուռքում, նույնկերպ էլ այստեղ:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ է արել միջազգային հանրությանը օգնություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղում հումանիտար խնդիրների լուծման հարցում:
Եվրախորհրդարանի պատգամավոր Լարս Պատրիկ Բերգը մտահոգ է, որ Ադրբեջանը չի կատարում միջազգային պայմանագրերով ստանձնած իր պարտավորությունները՝ դեռևս ամբողջությամբ չվերադարձնելով հայ ռազմագերիներին, կարծում է, որ իր երկիրը՝ Գերմանիան կարող է աջակցել ՄԱԿ-ի ջանքերին՝ ստիպելու Ադրբեջանին կատարել իր միջազգային պարտավորությունները:
168.am-ի հետ զրույցում անդրադառնալով Կարսում փետրվարի 1-12-ը տեղի ունեցող թուրք-ադրբեջանական զորավարժություններին, ադրբեջանական հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանը նշեց, որ այդ զորավարժություններն ունեն մի շարք նպատակներ՝ սկսած բարոյահոգեբանական ճնշումից, մինչև ռազմական ագրեսիա։
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Հունվարի 19-ին, կեսգիշերն անց, օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ ստացվեց, որ Բագրատունյաց պողոտայում անհայտ անձը բացահայտ հափշտակել է մի կնոջ պայուսակը և դիմել փախուստի։