 
                        «ԵԼ» հայկական կինոնկարը «Լավագույն պարային ֆիլմ» է ճանաչվել միջազգային փառատոնում
«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի աջակցությամբ նկարահանված «ԵԼ» պարային ֆիլմը Նյու Յորքի հեղինակավոր Hollywood International Golden Age փառատոնում արժանացել է «Լավագույն պարային ֆիլմ» և Honorable Mantion մրցանակների: Այս մասին հայտնում է արգելոց-թանգարանի «Ֆեյսբուքի» պաշտոնական էջը:
Նախագծի ղեկավար Լիլիթ Գաբրիելյանի խոսքով՝ ֆիլմը կյանքի է կոչվել նպատակ ունենալով միահամուռ ուժերով աշխարհին ներկայացնելու հայ արվեստը և ևս մեկ անգամ մշակույթի միջոցով արտահայտելու մեր հոգու ողջ ուժն ու տոկունությունը։
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        