2018 թվականին տեղի ունեցած հեղափոխությունը կամ իշխանափոխությունն իր բնույթով հակաքաղաքական երևույթ էր։ Դա քաղաքականության վախճանի հավաստիքն էր, որովհետև, եթե երկրում գոյություն ունենար մրցակցային ու կենսունակ քաղաքական համակարգ, հեղափոխություն չէր կարող տեղի ունենալ։
Աֆրիկյան միությանն առընթեր Հիվանդությունների հսկողության եւ կանխարգելման աֆրիկյան կենտրոնը (CDC) արտակարգ հակազդման փորձագետներից բաղկացած խումբ կուղարկի Գվինեա, որտեղ ավելի վաղ գրանցվել է էբոլա տենդի բռնկում:
Դերասան, սցենարիստ Վարդան Պետրոսյանը երգով իր մտորումներն է ներկայացրել այսօրվա կյանքի, իրադարձությունների մասին:
Փետրվարի 15-ին, տեղական ժամանակով ժամը 22:27-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 18:27-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.52⁰ և արևելյան երկայնության 45.33⁰ աշխարհագրական կոորդինատներով` Գեղարքունիքի մարզի Շորժա գյուղից 5 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3.3 մագնիտուդով երկրաշարժ (հետցնցում):
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել «Արմյուզ» հեռուստաընկերությանը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին, արցախյան վերջին պատերազմում ՀՀ դիվանագիտական և ռազմաքաղաքական ձախողումներին՝ կապիտուլյացիայի պատճառներին, հետևանքներին, ինչպես նաև ստեղծված իրավիճակից ելքին ու ապագային միտված ծրագրերին:
Ռուսաստանցի բժիշկները կատարել են նոր կորոնավիրուսի հայտնաբերման ավելի քան 107 միլիոն թեստ, փետրվարի 15-ին հայտնել է «Ռոսպոտրեբնադզորի» մամուլի ծառայությունը։
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել «Արմնյուզ» հեռուստաընկերությանը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին, արցախյան վերջին պատերազմում ՀՀ դիվանագիտական և ռազմաքաղաքական ձախողումներին՝ կապիտուլյացիայի պատճառներին, հետևանքներին, ինչպես նաև ստեղծված իրավիճակից ելքին ու ապագային միտված ծրագրերին:
Հեղինակավոր կինոհեռարձակող Netflix-ին հետաքրքրել է Հայաստանի ստարտափ էկոհամակարգի մասին պատմող 10-12 մասից բաղկացած ֆիլմի գաղափարը: Ընկերությանը պետք է ուղարկվի առաջին սերիան, որը հավանելու դեպքում կորոշվի համագործակցության ձևաչափը:
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել «Արմյուզ» հեռուստաընկերությանը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին, արցախյան վերջին պատերազմում ՀՀ դիվանագիտական և ռազմաքաղաքական ձախողումներին՝ կապիտուլյացիայի պատճառներին, հետևանքներին:
Եկեղեցի հաճախել միշտ է հարկավոր, իսկ պահեցողության ընթացքում առավել կարևոր է այցելել եկեղեցի ու մասնակցել պատարագներին:
Այսօր Հնդկական օվկիանոսի հյուսիսում մեկնարկել են Իրանի ու Ռուսաստանի ռազմածովային զորավարժությունները։ Այս մասին Tass-ին հայտնել է Թեհրանում Ռուսաստանի դեսպանության մամուլի կցորդ Մաքսիմ Սուսլովը: Նկատենք, որ թե՛ Իրանը, թե՛ Ռուսաստանը վերջին շրջանում մի քանի խոշոր զորավարժություններ են իրականացրել:
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 14 207-ով: Ախտահարվածների ընդհանուր քանակը հասել է 4 086 090-ի, փետրվարի 15-ին լրագրողներին հայտնել են վարակի դեմ պայքարի օպերատիվ շտաբում։
«Կառավարությունն է այդ հարցը որոշում, ինքն էլ պետք է պատասխան տա։ Մենք ասում ենք՝ գիտությունը փրկօղակ գցելու հրատապ կարիք ունի»։
«Ինչ վերաբերում է իմ՝ հանրության կողմից հետաքրքրություն ստացած ասածներին, ապա կարող եմ ասել միայն հետևյալը, որ ես այդ հայտարարությունը խմբագրել եմ երեք անգամ»:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ունեցող Արցախի բնակիչներից խարդախությամբ տարբեր չափերի գումարների հափշտակության դեպքի առթիվ քննվող քրեական գործով մեկ անձի մեղադրանք է առաջադրվել, իսկ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
«Կապիտուլյանտին ընտրել է ժողովուրդը, մեր խաբված ժողովուրդը՝ այդ ուժերի ուղղորդմամբ, և բոլոր նրանք, ովքեր այդ թեզը տարածում են, թող չփորձեն իրենց մեղքը բարդել ինձ վրա»:
2021 թվականին հատկապես աղքատ երկրները կանգնել են պարենային ճգնաժամի ռիսկի առաջ: Դա պայմանավորված է համավարակի հետևանքով մթերքի գնաճով:
Հայաստանի արդյունաբերական արտադրանքի ծավալը 2020-ի հունվար-դեկտեմբերին, ընթացիկ գներով, կազմել է 2 տրլն 70 մլրդ 286.5 մլն դրամ (ավելի քան 4 մլրդ 233 մլն 628,1 հազար ԱՄՆ դոլար) և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել 0.9%-ով, 2020-ի դեկտեմբերին այդ արտադրանքի ծավալը կազմել է 238 մրդ 183.4 մլն դրամ և 2019-ի նույն ամսվա համեմատ նվազել 5.8%-ով, իսկ անցյալ տարվա նոյեմբերի համեմատ՝ աճել 14.4%-ով։
ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հերթական հանդիպումն է ունեցել աշխատանքային կոլեկտիվների հետ, տեղեկացնում է Արցախի նախագահի աշխատակազմը:
Հայաստանում արտահերթ ընտրություններ անցկացնել-չանցկացնելու հարցն առաջինը շրջանառության մեջ դրեց Նիկոլ Փաշինյանը, երբ ընդդիմադիր ուժերը նրա հրաժարականի պահանջը դրեցին։ Նախ հայտարարեց, թե ժողովուրդը պետք է որոշի արտահերթ ընտրությունների միջոցով, որոշ ժամանակ անց խորհրդարանական «Իմ քայլը» խմբակցությունը հայտարարությամբ հանդես եկավ, թե՝ նման պահանջ չկա ժողովրդի կողմից: Ուստի 168.am-ը որոշեց շրջել Երևանի փողոցներում ու հենց ժողովրդից լսել՝ կա՞ նման պահանջ, թե՞ ոչ: Այս անգամ քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի հերթն էր: Մենք քաղաքացիներին ընդամենը երեք հարց էինք ուղղել՝ պարզելու, թե ինչպե՞ս են գնահատում կառավարության աշխատանքը, արդյոք պե՞տք է իշխանափոխություն։
Փետրվարի 15-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մասնակցել է «Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» կազմակերպած «Տեղեկատվության ազատությունը կառավարման համակարգում» աշխատաժողովին:
Թուրքական ազգային արժույթը՝ լիրան, չնայած 2020թ. չորրորդ եռամսյակում օրեցօր թարմացվող արժեզրկման պատմական ռեկորդներին, վերջին շրջանում սկսել է բարելավել իր դիրքերը ամերիկյան դոլարի նկատմամբ։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է «Նախադպրոցական կրթության այլընտրանքային, ծախսարդյունավետ մոդելները և դրանց ներդրման կարգը»:
Նիգերիացի Նգոզի Օկոնջո-Իվեալան դարձել է Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրենի պաշտոնը զբաղեցրած առաջին կինը: