Բաժիններ՝

Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսով 14.207 վարակված են հայտնաբերել

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 14 207-ով: Ախտահարվածների ընդհանուր քանակը հասել է 4 086 090-ի, փետրվարի 15-ին լրագրողներին հայտնել են վարակի դեմ պայքարի օպերատիվ շտաբում։

Հարաբերական արտահայտությամբ նոր դեպքերի աճը, շտաբի տվյալների համաձայն՝ կազմել է 0,35 տոկոս:

Ներկայումս Ռուսաստանում բուժումն է շարունակում 398 534 մարդ:

Կորոնավիուսի պատճառով մահաբեր վախճանների թիվը Ռուսաստանում մեկ օրում աճել է 394-ով՝ մեկ օր առաջվա 430-ի դիմաց, դա նվազագույնն է նոյեմբերի 30-ից ի վեր:

Ընդամենը վարակից մահացել է 80 520 հիվանդ: Պայմանական մահացությունը (վերջնականը կարելի կլինի որոշել սոսկ համաճարակի ավարտից հետո) մնացել է 1,97 տոկոսի մակարդակում, հետեւում է շտաբի տվյալներից:

Կորոնավիրուսից հետո ապաքինված ռուսաստանցիների թիվը մեկ օրում ավելացել է 13 935-ով՝ մինչեւ 3 607 036: Ապաքինվածների բաժինը, շտաբի տվյալների համաձայն, աճել է վարակվածների ընդհանուր թվի մինչեւ 88,3 տոկոսը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս