Առևտրի համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնն առաջին անգամ կին է զբաղեցրել

Նիգերիացի Նգոզի Օկոնջո-Իվեալան դարձել է Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրենի պաշտոնը զբաղեցրած առաջին կինը:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է ԱՀԿ-ի գլխավոր խորհրդի քարտուղարը:

«ԱՀԿ անդամները պարզապես համաձայնել են բժիշկ Նգոզի Օկոնջո-Իվեալին նշանակել հաջորդ գլխավոր տնօրեն։ Որոշումն ընդունվել է կոնսենսուսով այսօր գլխավոր խորհրդի արտահերթ նիստում։ Օկոնջո-Իվեալան կդառնա առաջին կինը և առաջին աֆրիկուհին, որը գլխավորել Է ԱՀԿ-ն»,- ասված է կազմակերպության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ Օկոնջո-Իվեալան իր պարտականությունների կատարմանը կանցնի մարտի 1-ին, նրա լիազորությունները ուժի մեջ կլինեն մինչև 2025 թվականի օգոստոսի 31-ը:

Օկոնջո-Իվեալան ծնվել է 1954-ին Նիգերիայի Օգվաշի Ուկու քաղաքում: Տարբեր ժամանակներում նա զբաղեցրել է Նիգերիայի ֆինանսների նախարարի, այդ երկրի ԱԳ նախարարի պաշտոնները, ինչպես նաև եղել է Համաշխարհային բանկի տնօրեն: Այժմ նա հանդիսանում է խորհրդի նախագահ գլոբալ դաշինքի պատվաստանյութերի և իմունիզացիայի (GAVI).

Անցյալ տարի ԱՀԿ-ի ղեկավար Ռոբերտո Ազևեդոն հայտարարել էր, որ որոշել է այդ պաշտոնը մեկ տարի շուտ լքել:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728