
Դերասան Վարդան Պետրոսյանը երգ է նվիրել հերոս զինվորներին
Դերասան, սցենարիստ Վարդան Պետրոսյանը երգով իր մտորումներն է ներկայացրել այսօրվա կյանքի, իրադարձությունների մասին:
Դերասանը «Երկիր Նաիրի» ստեղծագործությունը նվիրել է հերոս զինվորներին: Երգի հոլովակն արդեն համացանցում է:
«Սիրելի բարեկամներ, ռեպով ձեզ եմ ներկայացնում իմ մտորումները մեր այսօրվա կյանքի, իրադարձությունների մասին։ Տեքստը գրել եմ Մոցարտի «Ռեքվիեմի» երաժշտության հիման վրա։ Օգտագործել եմ տողեր Վահան Տերյանի և Կոստան Զարյանի բանաստեղծություններից։ Հոլովակի ռեժիսորներըը Էդվարդ Համբարձումյանն ու Սամվել Հովհաննիսյանն են: Երգը նվիրվում է մեր հերոս զինվորներին․․․»,-հոլովակին կից գրել է Վարդան Պետրոսյանը: