Բաժիններ՝

Հանքագործության և բացահանքերի շահագործման ճյուղի տարեկան 11.6% աճն ամենամեծն է արդյունաբերությունում

Հայաստանի արդյունաբերական արտադրանքի ծավալը 2020-ի հունվար-դեկտեմբերին, ընթացիկ գներով, կազմել է 2 տրլն 70 մլրդ 286.5 մլն դրամ (ավելի քան 4 մլրդ 233 մլն 628,1 հազար ԱՄՆ դոլար) և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել 0.9%-ով, 2020-ի դեկտեմբերին այդ արտադրանքի ծավալը կազմել է 238 մրդ 183.4 մլն դրամ և 2019-ի նույն ամսվա համեմատ նվազել 5.8%-ով, իսկ անցյալ տարվա նոյեմբերի համեմատ՝ աճել 14.4%-ով։

Նախորդ տարվա տասներկու ամիսներին հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման ճյուղի արտադրանքը կազմել է 403 մլրդ 95.6 մլն դրամ և 2019-ի նույն ցուցանիշը գերազանցել 11.6%-ով (աճի ամենամեծ ցուցանիշը), 2020-ի դեկտեմբերին արտադրությունը վերոնշյալ ճյուղում հասել է 39 մլրդ 935.9 մլն դրամի՝ նախորդ դեկտեմբերի համեմատ աճելով 0.4%-ով, անցյալ տարվա նոյեմբերի համեմատ՝ 2.1%-ով։

Մշակող արդյունաբերությունը 2020-ի հունվար-դեկտեմբերին տվել է 1 տրլն 387 մլրդ 923.7 մլն դրամի արտադրանք՝ 3.9%-ով պակաս, քան 2019-ի նույն ամիսներին, անցյալ տարվա դեկտեմբերին այդ ճյուղում թողարկվել է 170 մլրդ 320.9 մլն դրամի արտադրանք՝ 2019-ի նույն ամսվա ցուցանիշից 7.3%-ով պակաս, և 2020-ի նոյեմբերի ցուցանիշից 17.7%-ով ավելի։

Անցյալ տարի էլեկտրաէներգիայի, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարման ոլորտում թողարկվել է 257 մլրդ 843.1 մլն դրամի արտադրանք. աճը նախորդ տարվա համեմատ կազմել է 0.1%: 2020-ի դեկտեմբերին ոլորտի արտադրանքը կազմել է 26 մլրդ 273.6 մլն դրամ և 2019-ի դեկտեմբերի համեմատ նվազել 3.0%-ով, իսկ 2020-ի նոյեմբերի համեմատ՝ աճել 14.4%-ով։

Ջրամատակարարման, կոյուղու, թափոնների կառավարման և վերամշակման ճյուղը 2020-ին տվել է 21 մլրդ 424.1 մլն դրամի արտադրանք կամ նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշից 13.9%-ով պակաս, անցյալ տարվա դեկտեմբերին ճյուղում գրանցվել է 1 մլրդ 653.0 մլն դրամի արտադրանք, որի ծավալը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ նվազել է 7.9 %-ով, իսկ 2020-ի նոյեմբերի համեմատ՝ 8.1%-ով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս