Բաժիններ՝

Մահվան ելքով վթար Դավիթ Բեկի փողոցում

Փետրվարի 17-ին, ժամը 20.25-ին, Երևանի Դավիթ Բեկի փողոցում իրար են բախվել «Մերսեդես» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտայի» 29-ամյա ուղևոր Լևոն Մուշեղյանը տեղում մահացել է, իսկ վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված ավտովթարին մասնակից է եղել նաև մեկ այլ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա, որի վարորդը հեռացել էր դեպքի վայրից: Բացատրական աշխատանքի արդյունքում 18-ամյա վարորդը ներկայացել է ոստիկանության Էրեբունու բաժին և ձերբակալվել:
Կատարվում է նախաքննություն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728