«Ռևանշ լինելու է․ Վենդետա լինելու է»․ Տիգրան Վարդանյան

Տիգրան Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Դուք կարող եք չսիրել Սերժ Սագսյանին, կարող եք չհավատալ, քննադատել, բայց ասել, որ ինքը հող տվող ա՝ չհասկանալով, որ իր բանակցությունների արդյունքում կամ մենք հասնելու էինք Արցախի անկախության ճանաչմանը, կամ էլ Քարվաճառի և Լաչինի շրջանները մնալու էին մեր վերահսկողության տակ:

Էլ չեմ ասում, որ Ապրիլյան պատերազմից հետո այս պատկերը էապես փոխվել էր: Ընդհուպ հասել էինք նրան, որ կապիտուլյանտի դաշնակիցը Բաքվից վնգստում էր, թե փակ դռների ետևում իրեն ստիպում են ճանաչել Ղարաբաղի անկախությունը:

Սերժ Սարգսյանի օրոք նախ վերջին պատերազմը տեղի չէր ունենա, իսկ եթե ունենար, ապա` նման հանգուցալուծում չէր լինի, որովհետև նպատակային կկիրառվեր և Իսկանդերը, և Տոչկա Ու-ն, և կունենայինք ձեռք բերված հազարավոր հարվածային ԱԹՍ-ներ և հակաօդային պաշտպանության Տոռ համակարգերը և Գյանջայի օդանավակայանը հոդս կցնդեր, և այլ ռազմավարական նշանակության օբյեկտներին կհարվածեինք: Սա իրողություն է, որի մասին իրար մեջ փսփսում են նիկոլական ուսապարկերը:

Իրենք փսփսում են այն, ինչի մասին մենք բարձրաձայն ենք խոսում: Իշխանափոխությունից հետո հարուցվելու են քրեական գործեր և դուք կտեսնեք թե ինչպե՞ս է տեղի ունեցել իրական թալանը` և պետության, և բանակի նկատմամբ: Կստեղծվի Արցախյան 3-րդ պատերազմը քննող հանձնաժողով, որը մանրակրկիտ կուսումնասիրի և ձեր դատին փաստավորված կհանձնի այն, ինչի մասին ես և շատերը գոռում էինք դեռևս 3 տարի առաջ:

Ռևանշ լինելու է: Վենդետա լինելու է:

Տեսանյութեր

Լրահոս