Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 191, մահվան՝ 5 նոր դեպք
Հայաստանում փետրվարի 19-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 191 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 170 011-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 2 քաղաքացի, մահացածների թիվը 3158 է:
Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 3 դեպք: Փետրվարի 19-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 797 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 5 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 3955-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 213 է, ընդհանուր առողջացածներինը՝ 161 790, փաստացի բուժվողներինը՝ 4266 (մեկ օրում նվազել է 27-ով): Մեկ օրում արվել է 2931 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 697 288 թեստ: