
Պրոֆեսիոնալ ռինգում Հովհաննես Բաչկովի երկրորդ մենամարտը հետաձգվել է

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության մեդալակիր Հովհաննես Բաչկովը պրոֆեսիոնալ ռինգում երկրորդ մենամարտը հետաձգվել է:
Հայ բռնցքամարտիկի երկրորդ մենամարտը նախատեսված էր փետրվարի 27-ին` Ալմաթիում` #MTKFightNight երեկոյի շրջանակներում: Բաչկովի մրցակիցը դեռևս հայտնի չէր: Մենամարտը հետաձգվել է կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով:
2020 թվականի սեպտեմբերի 9-ին Հովհաննես Բաչկովը հաղթել էր պրոֆեսիոնալ ռինգում առաջին մենամարտում: Դուբայում կայացած երեկոյի ընթացքում 8-ռաունդանոց մենամարտում գյումրեցի մարզիկն ուժերն էր չափել Վենեսուելայից Սամուել Գոնսալեսի հետ: Բաչկովը մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել էր:
Մենամարտի ավարտից հետո Բաչկովը ռինգում կրել է հատուկ շապիկ որի վրա գրված էր եղել. «Հայաստանի պաշտպաննե՛ր, մեր անպարտելի զինվորնե՛ր, մենք կանգնա՛ծ ենք ձեր կողքին»: