Փետրվարի 20-ին մենք կարող ենք շրջել մեր պատմության խայտառակ էջը․ Սուրիկ Խաչատրյանի կոչը
Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը հանդես է եկել կոչով, որում ասված է․
«Սիրելի՛ սյունեցիներ և երևանաբնակ իմ հայրենակիցներ
Սյունիքը վտանգված է, այն մաս–մաս տրվում է մեր դարավոր թշնամուն։ Ճիվաղ ու դավաճան կառավարության ձեռքով, Լեռնահայաստանից որոշ հատվածներ նվիրվել է ազերիներին, ու եթե դեմ չկանգնենք այս ստոր գործարքին, շատ շուտով նրանց տիրապետության տակ կանցնի ողջ Սյունիքը։ Բոլորս էլ գիտենք, որ Սյունիքը Ադրբեջանի կազմում տեսնելու փափագը թշնամու ամենամեծ երազանքն է։ Բայց մենք հայրենիք չունենք նրանց տալու։ Մենք պարտավոր ենք պայքարել մեր հող ու ջրի, մեր սար ու քարի համար։
Այս կառավարությունը ինչքան մնա, այնքան կտոր֊կտոր կորցնելու ենք մեր պապերի երկիրը, պղծվելու են նախնիների գերեզմանները, ոչնչանալու է հայի, առավել ևս սյունեցու գենը։
Փետրվարի 20-ին մենք կարող ենք շրջել մեր պատմության խայտառակ էջը։ Փետրվարի 20-ին, միանալով պայքարին, կարող ենք ապացուցել մեր միասնականությունն ու պահպանել ծվեն֊ ծվեն արված մեր հայրենիքը։
ՀՀ–ի ողջ տարածքում բնակվող թանկագի՛ն սյունեցիներ,
հավատում եմ, որ կլսեք կոչ–խնդրանքս և փետրվարի 20–ին, ժամը՝ 15։00–ին կմիանաք պայքարի երթին՝ ի սեր Սյունիքի, ի սեր հայրենիքի, ի սեր մեր նահատակված հերոսների։
Իմ հայրենակիցներ, համախմբվե՛ք, ինքնակազմակերպվե՛ք և ձեր պայքարի ձայնը բարձրացրեք նաև Սյունիքում։
Հիշե՛ք, եթե միասնական չպայքարենք այս չարիքի դեմ, ապա կկորցնենք Արցախի մազապուրծ եղած հատվածը, Սյունիքն ու ողջ Հայաստանը։
Հայաստանում և Սփյուռքում ապրող մեր հայրենակիցներին խնդրում եմ կանգնել սյունեցու կողքին և սյունեցուն միայնակ չթողնել թուրքի և դավաճանի դեմ պայքարում»։