Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 508, մահվան՝ 6 նոր դեպք

Հայաստանում մարտի 6-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 508 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 174 257-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 4 քաղաքացի, մահացածների թիվը 3219 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք: Մարտի 6-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 824 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 6 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 4043-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 191 է, ընդհանուր առողջացածներինը՝ 164 654, փաստացի բուժվողներինը՝ 5560 (մեկ օրում ավելացել է 311-ով): Մեկ օրում արվել է 3016 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 747879 թեստ:

Տեսանյութեր

Լրահոս