Այսօր ձեռնոց է նետված Զինված ուժերին. Նախագահը պետք է դիմի ՍԴ. Հենրիկ Մուրադյան

«Այստեղ ենք՝ մեր զորակցությունն ու աջակցությունը հայտնելու Զինված ուժերին, Գլխավոր շտաբին։ Նաև այստեղ ենք, որպեսզի հնարավորություն տանք զինված ուժերի ստորաբաժանումներին՝ իրենց գործը, խնդիրները կատարեն ՀՀ սահմանամերձ գոտիներում և դիրքային ծառայությունում։ Այստեղ ենք, քանի որ այսօր գտնվում ենք բարդ և ծանր իրավիճակում,- ՊՆ-ի մոտ «Ի պաշտպանություն հայոց բանակի», ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հավաքի ժամանակ ասաց Գեղարքունիքի նախկին փոխմարզպետ, պահեստազորի գեներալ-մայոր Հենրիկ Մուրադյանը՝ շարունակելով,- Սիրելի՛ զինակից ընկերներ, այսօր ձեռնոց է նետված Զինված ուժերին, որը որ հետպատերազմյան շրջանում կատարում է  իր խնդիրները՝ Նոյմբերյանից սկսած՝ մինչև Ագարակ։ Այն տղաները, որոնք որ այսօր պետք է աջակցություն ստանային ՀՀ իշխանություններից, ժողովրդից, հոգեբանական այս ծանր պայմաններում, հակառակը, տեսնում ենք, որ քայլ առ քայլ փորձում են քանդել մեր պետության միակ երաշխավոր Զինված ուժերը։

Մարտական ընկերների հետ միասին դիմում եմ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին․ մենք այսօր այստեղ ենք, ձեզ հետ ենք լինելու մշտապես՝ ցանկացած գործողություն, խնդիրը, որը որ պետք է առաջիկայում կատարվի՝ ձեզ հետ ենք, ձեր կողքին։ Դիմում եմ մեր բոլոր մարտական ընկերներին, կամավորական ջոկատի հրամանատարներին, պահեստազորի այն սպաներին, որոնք այստեղ չեն․ խնդրում եմ միանալ սկսված շարժմանը, որը պետք է ապահովի մեր զինված ուժերի բնականոն գործունեությունը»։

Նա պահանջեց նաև, որպեսզի ՀՀ նախագահը ԳՇ պետին աշխատանքից ազատելու վարչապետի որոշումն ուղարկի Սահմանադրական դատարան։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս