Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի ինժեներական ստորաբաժանման անձնակազմը շարունակում է Արցախի Հանրապետության տարածքում հայտնաբերված պայթյունավտանգ առարկաների ոչնչացման աշխատանքները:
ՀՀ վարչական դատարանի դատավոր Մհեր Պետրոսյանը ընդունելով Օնիկ Գասպարյանի դիմումը, միաժամանակ, կիրառել է հայցի ապահովման միջոց: Այսինքն, դատարանը, ըստ էության, կասեցրել է ոչ միայն Օնիկ Գասպարյանին իրավունքի ուժով պաշտոնից ազատելու հանգամանքը, այլև, հետևաբար, դրանով իսկ արգելել է նրա փոխարեն նշանակել այլ անձի:
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարը կայացրել է «Բրենդլիդեր» Հ/Ձ ՍՊԸ 19 աշխատակցի ժամանակավորապես աշխատանքի չթույլատրելու մասին որոշում:
Վերջապես հասանք նրան, որ անվավեր ճանաչվեց Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի ապօրինի կարգադրությունը, ինչով դեռևս 2019 թվականին Նորաշեն համայնքում ապօրինի նշանակվել էր համայնքի ղեկավարի պաշտոնակատար…
ԱԺ խմբակցությունների ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ:
Հայաստանում մարտի 26-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1005 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 188 446-ի:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն առաջարկում է 2021/2022 ուսումնական տարվա համար բարձրագույն ուսումնական հաստատություններին հատկացնել պետական կրթաթոշակով, ուսման վճարի փոխհատուցմամբ 151 առկա և 35 հեռակա ուսուցմամբ տեղ: Եվս 24 անվճար տեղ կհատկացվի միջպետական համաձայնագրերի շրջանակում` պետական կրթաթոշակի ձևով` ուսման վճարի փոխհատուցմամբ:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է հրամանագիր Դավիթ Հակոբյանին Նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ նշանակելու մասին, տեղեկացնում է Արցախի նախագահի աշխատակազմը:
Հայաստանի մարդու իրավուքների պաշտպան Արման Թաթոյանը շնորհավորել է Գեղամ Ստեփանյանին՝ Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ընտրվելու առիթով:
Արցախի Ասկերանի շրջանի Կարմիր գյուղի տարածքում՝ դեպի Կարմիր շուկա տանող ճանապարհին, ադրբեջանցիները քարեր են նետել հայկական պետհամարանիշով ավտոմեքենաների ուղղությամբ:
Հայրենիքի փրկության շարժումը ընտրությունների մասին հայտարարությունից հետո որոշել է չդադարեցնել լոկալ ակցիաները, իսկ մարտի 28-ին հանրահավաք կանի։
ԿԳՄՍ նախարարությունը նախաձեռնել էր հանրային քննարկում՝ «Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչի» նախագծի վերաբերյալ: Հանդիպմանը մասնակցել են հանրակրթության ոլորտում գործող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և կրթության փորձագետներ:
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդեը, մարտի 25-ին տեսակապով դիմելով Եվրամիության գագաթնաժողովի մասնակիցներին, հայտարարել է Բրյուսելի հետ փոխգործակցության՝ Վաշինգտոնի ձգտման մասին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր արատաքին քաղաքական հարցերի շուրջը, այդ թվում կապված ՌԴ-ի, ՉԺՀ-ի եւ Թուրքիայի հետ: Այդ մասին հաղորդել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:
168.am-ին ասացին, որ քանի որ Ժողովը պետք է անցներ Աջափնյակի դատարանի շենքում, իսկ այնտեղ դահլիճը բավականին փոքր է, հնարավոր է, շատ դատավորներ չգան` զգուշանալով Քովիդի տարածումից։
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 26-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը:
Բրազիլիայում կորոնավիրուսի պատճառով մահացածների թիվը մեկ օրում առաջին անգամ գերազանցել է 3 հազարը: Երկրը հայտվնել է աշխարհում առաջին տեղում COVID-19-ից օրական մահացության գծով, այժմ երկրորդ տեղում է ԱՄՆ-ը, որտեղ օրական մահանում է շուրջ հազար մարդ: Մեքսիկայում նույնպես ամենաբարձր ցուցանիշներից մեկն է. շուրջ 700 մահացու վախճան։
Մարտի 19-ին, ժամը 13.30-ին, ոստիկանության Մասիսի բաժին հաղորդում էր ստացվել, որ գիշերը անհայտ հանգամանքներում փշրվել են Գեղանիստ համայնքի 28-րդ փողոցի սուպերմարկետի դիմային ապակիները:
Մարտի 25-ին, ժամը 09։50-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ռանչպար գյուղում գետի հունը բարձրացել է, ինչի հետևանքով ջրածածկվել են համայնքի հողատարածքները:
Հանրահայտ դաշնակահար Սվետլանա Նավասարդյանը և «Armenian» լարային քառյակը Մոցարտի ծննդյան 265-ամյակի առթիվ հանդես կգան համերգային ծրագրով, որի շրջանակում կկատարեն կոմպոզիտորի լավագույն ստեղծագործությունները:
Էդեն Ազարի տեղափոխությունը «Ռեալ» դեռ միայն ցավ է բերում ակումբին ու խաղացողին: Մադրիդցիները հույս ունեին փոխարինող գտնել Կրիշտիանուի համար, բայց մինչ այժմ Էդենն ավելի շատ վնասվածքներ է ստանում։ Բելգիացին անցկացրել է 36 խաղ և ավելի քան հիսունը բաց է թողել:
Ավտոարտադրողի կայքում նշված փոխարժեքով, հիմնական Model S-ն (79,990 դոլար) կարժենա գրեթե մեկուկես բիթքոին (1,43982): Առայժմ միայն ԱՄՆ-ի բնակիչները կարող են էլեկտրական մեքենա գնել կրիպտոարժույթի միջոցով: Դա անելու համար հարկավոր է սկանավորել հատուկ QR կոդ կամ մուտքագրել բիթքոին հասցե, ինչպես նաև՝ վճարման գումարը: Դուք կարող եք վճարել միայն մեկ Bitcoin դրամապանակից:
Գերմանիայի դաշնային կառավարությունը հավելյալ 10 միլիարդ եվրո կհատկացի ապագայի տեխնոլոգիաների ներդրումային հիմնադրամին:
Իսլանդիայի Ռեյկյանես թերակղզու վրա գտնվող Ֆագրադալսֆյադլ հրաբուխը, որը մարտի 19-ին ժայթքել էր, կարող է տարիներով պահպանել ակտիվությունը՝ դառնալով նոր զբոսաշրջային գրավչություն:
Հռոմի Ֆրանցիսկոս պապը կարգադրել է 10 տոկոսով կրճատել կարդինալների աշխատավարձը, իջեցնել Վատիկանում աշխատող մյուս հոգևորականների մեծ մասի աշխատավարձը՝ պահպանելու մյուս աշխատակիցների աշխատատեղերը, քանի որ կորոնավիրուսի համավարակը բացասաբար է ազդել Սուրբ Աթոռի եկամուտների վրա:
Samsung-ը փորձնականորեն սկսել է առաքել իր ապրանքներն անօդաչու թռչող սարքերի միջոցով: Այն մինչ այժմ գործում է միայն Իռլանդիայում:
Ռեալիթի շոուի աստղ, մոդել և ձեռներեց Քիմ Քարդաշյանը Instagram-ում հրապարակել է անսովոր հանդերձանքով լուսանկարներ:
168.am-ի տեղեկություններով՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի հայցադիմումը քննող դատավոր Մհեր Պետրոսյանն այսօր երեկոյան դիմել է Բարձրագույն դատական խորհուրդ (ԲԴԽ) այն կապակցությամբ, որ ինքը շարունակաբար սպառնալիքներ է ստանում: ԲԴԽ-ում այդ առիթով կարճ հանդիպում է տեղի ունեցել Մհեր Պետրոսյանի հետ, քննարկվել են նրան հուզող հարցերը:
Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացրած օրենքի նախագիծը: Օրենքն ընդունվել է միաձայն՝ 112 կողմ ձայնով: Դրանով առաջարկվում է խստացնել պետական դավաճանության, լրտեսության համար նախատեսված պատիժը:
Նյու Յորքի նահանգի օրենսդիրները համաձայնության են հասել կանաբիսի վաճառքի օրինականացման շուրջն ուժերի վերականգնման նպատակով: