Բաժիններ՝

Կորոնավիրուսի պատճառով ամենաբարձր մահացությունն արձանագրվում է Բրազիլիայում, ԱՄՆ-ում և Մեքսիկայում

Բրազիլիայում կորոնավիրուսի պատճառով մահացածների թիվը մեկ օրում առաջին անգամ գերազանցել է 3 հազարը: Երկրը հայտվնել է աշխարհում առաջին տեղում COVID-19-ից օրական մահացության գծով, այժմ երկրորդ տեղում է ԱՄՆ-ը, որտեղ օրական մահանում է շուրջ հազար մարդ: Մեքսիկայում նույնպես ամենաբարձր ցուցանիշներից մեկն է. շուրջ 700 մահացու վախճան։

Ընդամենն աշխարհում, Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով համավարակի ընթացքում կորոնավիրուսային վարակի պատճառով մահացել է 2,72 միլիոն մարդ: ՏԱՍՍ-ը համեմատել է կորոնավիրուսի պատճառով մահացության հետ կապված իրավիճակը տարբեր երկրներում: Բրազիլիայում մահացությունն աճում է արդեն երրորդ շաբաթն անընդմեջ, վերջին յոթ օրն այն բարձր էր օրական 2,4 հազար մահացու վախճաններից, նախօրյակին արձանագրվել էր ավելի քան 3,2 հազար մահացած: Մահերի ընդհանուր քանակով (298,6 հազար) Բրազիլիան աշխարհում զբաղեցնում է երկրորդ տեղը, իսկ 100 հազար բնակչին բաժին է ընկնում 142 մահացու վախճան:

ԱՄՆ-ում օրական մահացության նվազում է դիտվում: Հունվարի վերջին այն հասել է առավելագույն ցուցանիշների՝ ավելի քան 4,5 հազար, այժմ երկրում միջին հաշով շուրջ հազար մարդ է մահանում ամեն օր: Նահանգները գտնվում է առաջին տեղում COVID-19-ից մահացածների թվով (543,8 հազար), 100 հազար բնակչից կորոնավիրուսի պատճառով մահանում է 167 մարդ: Մեքսիկայում հունվարի վերջին-փետրվարի սկզբին մահացությունը 1,6 – 1,7 հազարից վերջին շաբաթը նվազել է մինչեւ 600–700: Մահացածների ընդհանուր քանակը հասել է 199 հազարի, դա երրորդ ցուցանիշն է աշխարհում: 100 հազար բնակչին բաժին է ընկնում 153 մահ: Կոլումբիայում, Արգենտինայում եւ Պերուում կայուն կերպով արձանագրում են օրական 200-ից ակաս մահացու վախճան: Արեւմտյան Եվրոպայի երկրների թվում այժմ ամենաբարձր մահացությունն Իտալիայում է (300–500 մահացած մեկ օրում), Ֆրանսիայում (150–300) եւ Գերմանիայում (200–250):

Սակայն այժմ այդ ցուցանիշներն զգալիորեն ցածր են, քան դեկտեմբեր–հունվարին, երբ դրանք հասնում էին մինչեւ հազարի նշագիծը: Մեծ Բրիտանիայում եւ Իսպանիայում դիտվում է մահացության կայուն նվազում օրական մինչեւ 100-ից պակաս մահացու վախճանի մակարդակ: Արեւելյան Եվրոպայում ամենաբարձր ցուցանիշները Լեհաստանում են (300–400 մահ մեկ օրում), Ուկրաինայում (300) եւ Չեխիայում (230–270): Այդ երկրներում մահացությունը հասել է առավելագույնին: Ուկրաինայում անցած օրն արձանագրվել է ամենաբարձր ցուցանիշը՝ 342 մահացու վախճան: Հարաբերական արտահայտությամբ մահացությունն ամենից բարձր է Չեխիայում, որտեղ 100 հազար բնակչին բաժին է ընկնում 233 մահացու վախճան: Եվրոպայի երկրների մեծ մասում այդ ցուցանիշը կազմում է 100-ից ավելի: Հնդկաստանում, որտեղ մեկ ամսվա ընթացքում արձանագրել են օրական 100 եւ պակաս մահ, ցուցանիշները կրկին բարձրացել են վեր եւ գերազանցել 200-ը:

Անցյալ տարվա սեպտեմբերին առավելակետում մեկ օրում մահացել է հազարից ավելի մարդ: Համավարակի ժամանակ մահացածների ընդհանուր քանակով (160,4 հազար) Հնդկաստանն զբաղեցնում է չորրորդ տեղը, ըստ որում 100 հազար բնակչին բաժին է ընկնում ընդամենը 11 մահացու վախճան: Իրանում մարտի սկզբից կայունորեն արձանագրում են 100 մահից պակաս, ամենաբարձր մեծությունները եղել են նոյեմբերին, երբ օրական մահանում էր շուրջ 500 մարդ: Թուրքիայում մարտ ամսվա մեծ մասում մահացությունը պահպանվել է 100-ից ցածր մակարդակում, սակայն վերջին օրերին ցուցանիշները գերազանցել են այդ նշագիծը:

Ըստ որում, դեկտեմբերյան առավելագույնները հասել են մինչեւ 250: Օրական 100-ից պակաս մահացու ելքի մակարդակ է իջել ընթացիկ մահացությունը Հարավաֆրիկյան Հանրապետությունում, հունվարին այն գերազանցել էր 800-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս