Ոստիկանները հայտնաբերել են սուպերմարկետի ապակիները կոտրած երիտասարդներին
Մարտի 19-ին, ժամը 13.30-ին, ոստիկանության Մասիսի բաժին հաղորդում էր ստացվել, որ գիշերը անհայտ հանգամանքներում փշրվել են Գեղանիստ համայնքի 28-րդ փողոցի սուպերմարկետի դիմային ապակիները:
Ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների արդյունքում մարտի 22-ին պարզվել է, որ մայրաքաղաքում բնակվող 19 և 20 տարեկան երկու երիտասարդ մարտի 19-ին, ժամը 02.00-ի սահմաններում, գազային ատրճանակից կրակել են սուպերմարկետի ուղղությամբ և փշրել ապակիները:
Երիտասարդները հայտնաբերվել են։
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գազային ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Քննությունը շարունակվում է։