Samsung-ը սկսել է դրոններով առաքել սմարթֆոնները
Samsung-ը փորձնականորեն սկսել է առաքել իր ապրանքներն անօդաչու թռչող սարքերի միջոցով: Այն մինչ այժմ գործում է միայն Իռլանդիայում:
Առաքման սխեման չի փոխվում՝ գնորդը վճարում է պատվերի համար, խանութն այն փոխանցում է առաքման ծառայության,ը և այն այլևս չի ուղարկում առաքիչների օգնությամբ, այլ այն բեռնվում է անօդաչու թռչող սարքի հատուկ խցիկում: Ծառայությունը փորձարկվում է Օրանմորում, սակայն ընկերությունը ցանկանում է ապագայում այն ընդլայնել Իռլանդիայի մնացած մասերում և ամբողջ աշխարհում:
Այսպիսով, դուք կարող եք պատվիրել նոր սմարթֆոններ, պլանշետներ կամ ականջակալներ: Անօդաչու թռչող սարքն արագանում է մինչև 60 կմժ՝ խուսափելով խցանումներից և այլ խոչընդոտներից, որոնց բախվում են սովորական առաքիչները․ այն փոքր քաղաքում կարող է պատվեր հասցնել ընդամենը մի քանի րոպեում:
Անօդաչու թռչող սարքը պատվերը կհասցնի դռաև մոտ՝ այն զգուշորեն տեղադրելով գետնին:
Անօդաչու սարքերի առաքումը ոչ մի կերպ չի ազդում սմարթֆոնների գնի վրա: Ճիշտ է, հայտնի չէ, թե ինչպես կարելի է նման ծառայություն իրականացնել մեծ հեռավորություններ, խիտ շենքեր և շատ այլ խոչընդոտներ ունեցող քաղաքներում:
Սիրարփի Աղաբաբյան