Ապրիլի 30-ին կատարվել է 70 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 դեպք:
Ռուսաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 9270 նոր դեպք: Հաստատված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 4 814 558-ի:
Ղրղզստանի և Տաջիկստանի կառավարական պատվիրակությունները մայիսի 1-ին աշխատանքներ են սկսել ընդհանուր սահմանի դեմարկացիայի և դելիմիտացիայի հարցերով:
«Հայրենիք» կուսակցությունը և ՀՀԿ-ն առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին կմասնակցեն դաշինքում, և ըստ «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ, մամուլի քարտուղար Սոս Հակոբյանի, նախընտրական ցուցակում չեն լինելու այնպիսի անձինք, որոնք օրենքի հետ չունեն համերաշխություն։
Ապրիլի 20-ին 168.am-ը գրել էր, որ Արցախի աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Մանե Թանդիլյանը վերադառնալու է Հայաստան՝ մասնակցելու արտահերթ խորհրդարանական ընտրություններին։
Ֆերարան Թուրքիան չէ. իտալական քաղաքի ղեկավար Ալան Ֆաբրին այս տողերով իր վրդովմունքն է հայտնել Հայոց ցեղասպանության տարելիցին Ֆերարայի թատրոնում կազմակերպվելիք միջոցառման վերաբերյալ Իտալիայում Թուրքիայի դեսպանի հղած նամակի առնչությամբ:
Մայիսի 1-ի ցերեկը, 2-ին, 5-6-ը ժամանակ առ ժամանակ բոլոր շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Մայիսի 2-4-ն առանձին շրջաններում հատկապես կեսօրից հետո և գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ, մամուլի քարտուղար Սոս Հակոբյանը վստահ է, որ «Հայրենիք» և Հայաստանի Հանրապետական կուսակցությունների տեխնոկրատ գծի քաղաքական թիմի անգամ պահեստային նստարանը զրոյական հաշվի վրա կթողնի Փաշինյանի թիմին, անգամ, եթե խաղա առանց դարպասապահի։
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը և Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը հեռախոսազրույց են ունեցել՝ քննարկելով իրավիճակը Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին:
«Bentley-ի նման շքեղ դասի ավտոմեքենաների բրիտանական բրենդների բացառիկությունն այն է, որ դրանք համադրում են սերնդեսերունդ ավանդույթները փոխանցող ձեռքի հմուտ աշխատանքը, ինժեներական փորձը և առաջատար տեխնոլոգիաները», – ասաց Bentley Yerevan տնօրեն Արտեմ Սիմոնյանը։ Նրա խոսքով ընկերությունը պահպանել է շքեղության իրերի բրիտանական արտադրողների լավագույն ավանդույթները։
«Արցախի կորսված կոթողները» բացօթյա ցուցահանդեսին մարդիկ կարող են լուսանկարների միջոցով ծանոթանալ Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հիսունից ավելի պատմամշակութային արժեք ունեցող կոթողի, որոնք այժմ վտանգված են:
«ԱԱԾ տնօրեն եղած ժամանակ էլ մշտապես եղել է օրինականության հաստատման սիմվոլը։ Նա ԱԱԾ եղած ժամանակ և դրանից հետո էլ, մինչև կուսակցության համագումարը, ասել է երկու հստակ թեզ, որ սևերի ու սպիտակների բաժանումը կեղծ օրակարգ է, և, որ նախկինին վերադարձ չի լինելու։ Կա հստակ համոզմունք, որ այն ինչ հանդուրժելի էր, և այն, ինչ հնարավոր էր նոր ստեղծված պետությունում, մեր պահանջները դրանց նկատմամբ պետք է բարձրանային»։
Հնդկաստանի Բհարուխ քաղաքի հիվանդանոցներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 18 մարդ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Երեկ ակնկալելի կերպով մեծ աղմուկ բարձրացրեց 168.am-ի հրապարակումն այն մասին, որ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, հիմք ընդունելով գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի զեկուցագիրը, կարգապահական վարույթ սկսելու նախաձեռնությամբ է հանդես եկել ՀՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավոր Արման Հովհաննիսյանի դեմ:
Տպավորություն էր ստեղծվում, որ այդ չորս վերջույթ ունեցող արարածների կյանքի նպատակն է դարձել սույն դատական ակտի համար ի դեմս Արման Հովհաննիսյանի «վրեժ» լուծել ողջ դատական համակարգից, սակայն “վրեժի” միակ շարժառիթը նիկոլի քիմքին հաճոյանալն էր։
ԱՄՆ դեմոկրատ սենատորներն ապրիլի 30-ին ներկայացրել են օրինագծի, որը նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ, եթե այդ երկիրը խախտի մարդու իրավունքները:
Ապրիլի 30-ին, ժամը 20.45-ին, Երևանի Երևանյան խճուղում իրար են բախվել «Տոյոտա» և «ՎԱԶ-2107» մակնիշի մեքենաներ. «ՎԱԶ-2107»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն օրենք է ստորագրել, որով արգելվում է քաղաքացիական ծառայողներին երկրորդ քաղաքացիություն կամ կացության թույլտվություն ունենալ արտերկրում: Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական համացանցային պորտալում, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
անհայտ ավտոմեքենայի վարորդը Հանրապետության հրապարակի մոտ վրաերթի է ենթարկել 21-ամյա երիտասարդի:
Աբխազիա է ժամանել «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին խմբաքանակը: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է հանրապետության առողջապահության նախարար Թամազ Ցախնակիան։
Դիմել եմ ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով սոցիալական ցանցերում որոշ պաշտոնյաների վարքի հարցով:
Հայաստանի ձյուդոյի ազգային թիմի անդամ Ֆերդինանդ Կարապետյանը կմասնակցի Կազանի վարկանիշային մրցաշարին:Այս մասին գրում է ՀԱՕԿ-ը:
Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին տեղի ունեցած կոնֆլիկտի հետևանքով Ղրղզստանի տուժած քաղաքացիների թիվը հասել է 163-ի, մահացել է 31 մարդ: Այս մասին մայիսի 1-ին տեղեկացրել է Ղրղզստանի առողջապահության նախարարի տեղակալ Էլիզա Սոլտոնբեկովան:
Մայիսի 1-ին, ժամը 00.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Էրեբունու բաժին հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգել անհայտ քաղաքացի և հայտնել, որ ոմն մեկը հրազենային վիրավորում ունի և գտնվում է Դավիթ Բեկի փողոցում:
Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ամեն անգամ, երբ կապիտուլյանտը հայտարարում է, որ «Հայաստանում ապագա կա՛», ուղիղ իմաստով՝ դա նշանակում է, որ Հայաստան չի լինելու։ Այնպես, ինչպես Արցախը՝ Հայաստա՛ն էր և վերջ (տեսանք, ինչ եղավ)։
«Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակի ասուլիսը. ՈՒՂԻՂ:
Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով Երևանի կենդանաբանական այգում հետաձգվել են տարեշրջանի բացմանը նվիրված մայիսի 1-ի տոնական միջոցառումները:Այս մասին հաղորդագրություն է զետեղված այգու «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում:
Keeping Up With the Kardashians իրապատում շոուի հայազգի աստղ Քիմ Քարդաշյանն իր թվիթերյան էջում պատասխանել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի շնորհակալական նամակին։
Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հիշո՞ւմ եք, թե ով առաջին անգամ հրապարակավ արտաբերեց «ղարաբաղյան կլան» արտահայտությունը… Հիշո՞ւմ եք «մոնղոլ-թաթարական լուծը թոթափելու» մասին հնչած կոչերը… Հիշո՞ւմ եք, թե ինչպես էր իրական տականքը կոկորդով մեկ գոռում «մենք մեր քաղաքը պետք է ազատագրենք ղարաբաղցի տականքներից…»։
Ճապոնիայում մայիսի 1-ին 6.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Տուժածների և ավերումների մասին հաղորդում չկա: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը: