«Իմ աշխատասենյակում Նիկոլ Փաշինյանի լուսանկարը չկա, դրա անհրաժեշտությունը չկա». ՏՄՊՊՀ նախագահ

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանի խոսքով՝ Հայաստան շաքարավազ ներկրող բոլոր տնտեսվարողները հրավիրվել են ՏՄՊՊՀ՝ հասկանալու, թե որոնք են շաքարավազի գնաճի պատճառները։

«Բոլորն են հրավիրվել, ավելին՝ այդ նիստերը բաց են լինելու, դրանց կարող են մասնակցել նաև լրագրողները։ Մինչև վարույթը չավարտեմ, չեմ կարող ասել, թե ինչով են հիմնավորում գնաճը։ Դուք կարող եք գալ ու լսել և՛ Սամվել Ալեքսանյանին, և՛ մնացած բոլոր անձանց։ Բացի Սամվել Ալեքսանյանից, շաքարավազ ներկրում է ևս երեք  խոշոր ընկերություն, բայց շաքարավազ ներկրողները շատ են, իսկ խոշորները երեքն են»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Գեղամ Գևորգյանը։

Ինչ վերաբերում է կարագի գնի բարձրացմանը, նա նկատեց՝ Նոր Զելանդիայում կարագի գինը ևս բարձրացել է։

ՏՄՊՊՀ նախագահը նաև անդրադարձավ հարցին՝ արդյոք Նիկոլ Փաշինյանի նկարը փակցվա՞ծ է իր աշխատասենյակում։

«Իմ աշխատասենյակում Նիկոլ Փաշինյանի լուսանկարը չկա, դրա անհրաժեշտությունը չկա։ Իմ սենյակում երբևէ որևէ մեկի նկարը չի եղել»,- եզրափակեց նա։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930