Շատերը կհամաձայնեն, որ Հայաստանում վերջին երեք տարիներին տեղի ունեցող գործընթացներին շատ դժվար է քաղաքական գնահատականներ տալ, քանի որ հասել ենք «անդառնալիության կետին»: Թերևս, միայն ամեն ինչ գլխիվայր շրջելուց հետո են այդ ամենի համար ի պաշտոնե պատասխանատու անձանցից որոշները հասկանում, որ կորցրածը հետ բերելն այլևս հեքիաթի ժանրից է։
Եթե մեզ տեր չեն կանգնում, թող հետ տան մեր տները. Քարվաճառցի
Ղազախստանը պատրաստ է կապեր հաստատել Աֆղանստանի նոր իշխանությունների հետ՝ հումանիտար խնդիրները լուծելու նպատակով: Այդ մասին հայտարարել է հանրապետության նախագահ Քասըմ Ժոմարտ Տոկաեւը:
Ադրբեջանի օկուպացրած Քարվաճառի, Շուշիի, Հադրութի շրջանների բնակիչներն այսօր առավոտյան հավաքվել էին Կառավարության շենքի մոտ և պահանջում էին լուծել իրենց կարգավիճակի ու բնակարանների հարցը։ Ըստ քարվաճառցիների, երբ կառավարությունը գրավոր համաձայնությամբ հանձնում էր Քարվաճառն ու իրենց հանում էին, պետք է բնակարաններով ապահովեին։
Կառավարությունը, որը հանձնել է Արցախը, մեր առջև որևէ պարտավորություն ունի՞, թե՞ ոչ. քարվաճառցի
Սեպտեմբերի 9-ին, ժամը 14:32-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Աշտարակի կամրջից:
Ով կասի թուրքի հետ կապրեմ, ուրեմն՝ առաջին թուրքն ինքն է. Քարվաճառցի
«Արմենիա» ավիաընկերությունը 2021 թվականի փետրվար ամսից մինչ օրս իրականացրել է 1610 չվերթ։
COVID-19-ի տարածման և դեպքերի կտրուկ աճով պայմանավորված` Հայաստանը կրկին հայտնվել է Եվրամիության չափանիշներով համաճարակային վտանգավոր` «կարմիր» գոտում: Սա նշանակում է, որ Հայաստանի քաղաքացիների համար մուտքի սահմանափակումները կարող են խստացվել:
Աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Զինվորական դատախազի տեղակալ Տիգրան Ամբարյանը:
Լեհաստանն Ուկրաինայի քաղաքացիների մուտքը երկիր, այդ թվում՝ զբոսաշրջության նպատակով, թույլատրել է սեպտեմբերի 9-ից: Ընդհանուր առմամբ ուկրաինացիները կարող են ճանապարհորդել աշխարհի 133 երկրներում:
Օլիմպավանում կայացավ Հայաստանի Ազգային Օլիմպիական կոմիտեի գլխավոր համաժողովի նիստը, որի ընթացքում տեղի է ունեցել նաև կառույցի նախագահի ընտրությունը:
Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը հրաժարականի դիմում է ներկայացել: Այս մասին Tert.am-ին հայտնեց մարզպետի՝ տեղեկատվության և հասարակայնության հարցերով օգնական Քրիստինե Պողոսյանը:
«Ես 2 որդիներիս ուղարկել եմ բանակ, մեկը՝ 2 տարի, մյուսը՝ 3 տարի արդեն ծառայել էին, տուն էին գալու, բայց պատերազմին երկուսն էլ զոհվել են։ Հիմա Նիկոլ Փաշինյանը ո՞նց է հայտարարում, որ գունավոր հրավառություն է անում հրապարակում։ Ես չեմ ընդունում ու թույլ չեմ, տա, որ ինքն ուրախանա հրապարակներում, նույնն էլ Նիկոլի հետևորդներին եմ ասում։ Սեպտեմբերի 27-ին մի տարին է լրանում երեխեքի, էս մի տարի է՝ լացում ենք, սգի մեջ ենք, ինքը գունավոր հրավառություն է անում»:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի մասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի այս տարվա նստաշրջանին: Այդ մասին հայտնել 1 նրա մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Ադրբեջանի օկուպացրած Քարվաճառի, Շուշիի, Հադրութի շրջանների բնակիչներն այսօր առավոտից հավաքվել էին Կառավարության շենքի մոտ՝ պահանջում էին, որպեսզի լուծեն իրենց կարգավիճակի ու բնակարանների խնդիրները։
Կառավարության նիստում երեկ հավանության արժանացած համայնքների խոշորացման ծրագրի հիմնավորման մեջ Տիգրանաշեն համայնքը որևէ փնջում ներառված չէ (Տես օրակարգի 28-րդ հարցի հիմնավորումը):
168.am-ը տեղեկացավ, որ գունագեղ և մասշտաբային տոնակատարության շրջանակներում Հանրապետության հրապարակով զինվորներ են քայլելու: Միջոցառման անունը, մեր տեղեկություններով, շարանցում է:
Այսօր ԱԺ «Հայաստան» խմբակցության մի շարք պատգամավորներ այցելել են կալանքի տակ գտնվող իրենց կուսակից, պրոֆեսոր Արմեն Չարչյանին, ում առողջական վիճակը կտրուկ վատացել է: Արամ Վարդևանյանը, որ քաջատեղյակ է հարուցված քրեական գործի մանրամասներին, վստահեցրեց, բժշկին կալանքի տակ պահելու որևէ հիմք չկա: «Այս գործում մեղադրական դատավճիռ կայացնելու որևէ ապացուցման շեմ հաղթահարված չէ, չկա դա ուղղակի, այլ կերպ […]
Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները փրկարարական մեկ ջոկատով այսօր իրականացվել է Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում: Հայտնաբերվել է ևս մեկ հայ զինծառայողի աճյուն: Նրա ինքնությունը կհաստատվի դատաբաժշկական փորձաքննությունից հետո:
Գնդապետ Գենադի Բաղդասարյանը և ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը ևս պետք է պատասխնատվության ենթարկվեն, հրետանու դիվիզիոնի ղեկավարությունը երկու անգամ մարտական կառավարման կետից պատասխան է ստացել, որ հանկարծ չկրակեն, հակառակորդի դիվերսիոն խումբ չէ, այլ մերոնք են։ Այս մասին մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց Ցորի զորամասի Դ-20 հրետանային դիվիզիոնի անհետ կորած զինծառայողի հայր Արմեն Ասրյանը։
Սեպտեմբերի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը ՊՆ վարչական համալիրում հանդիպել է 44-օրյա պատերազմում անհայտ կորած զինծառայողների ու կամավորների ծնողներին և հարազատներին։
Կռվով էլ չէին կարողանալու Քարվաճառը գրավել, որևէ տեսանկյունից դրա հանձնումը հասկանալի չէ. Քարվաճառցի։
Ռուսաստանն ընդառաջ է գնացել Ադրբեջանի ԱԳՆ-ի պահանջին և պետական գնումների մասին կայքում՝ zakupki.gov.ru տեղադրված փաստաթղթում, «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» եզրույթը փոխել է «ՌԴ սահմաններից դուրս» ձևակերպմամբ:
Սեպտեմբերի 8-ի ցերեկը, 9-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 8-9-ն առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Մեր վիճակը շարունակում է մնալ անորոշ. Հադրութցիները կգնան մինչև վերջ։
ՀԱՊԿ-ն պատրաստ է դիմագրավել Աֆղանստանից եկող բոլոր հնարավոր սպառնալիքներին: Այդ մասին, պատասխանելով ՌԻԱ Նովոստիի հարցին, սեպտեմբերի 9-ին հայտնել է կազմակերպության միավորված շտաբի պետ Անատոլի Սիդորովը։
Այսօր վաղ առավոտից Արարատի մարզում լարված իրավիճակ էր: Մի քանի գյուղի բնակիչներ փակել էին Երևան-Երասխ ավտոճանապարհը՝ ի նշան բողոքի: Խնդիրը խաղողի մթերման հետ կապված չլուծվող հարցն էր: Այս անգամ քաղաքացիները ճանապարհը փակելու համար օգտագործել էին բեռնատարներ, ավտոբուսներ:
Այդ շրջանների՝ Ադրբեջանի օկուպացիային ենթարկվելուց հետո, բնակիչները հայտնվել են դրսում, այսօր տարբեր տեղերում են գիշերում՝ դպրոցներում, գիշերօթիկներում, բարեկամների տանը, սակայն 9 ամսից ավելի այդ պայմաններում ապրելուց հետո, այլևս ի վիճակի չեն շարունակել։
Պետական կամերային երաժշտական թատրոնը միացավ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնին։ Նման որոշում է կայացվել կառավարության սեպտեմբերի 8-ի նիստի ժամանակ. հարցը չզեկուցվող է եղել։