Բաժիններ՝

«Արմենիա» ավիաընկերությունը 2021թ. նախատեսում է փոխադրել շուրջ 300.000 ուղևոր

«Արմենիա» ավիաընկերությունը 2021 թվականի փետրվար ամսից մինչ օրս իրականացրել է 1610 չվերթ։ «Արմենպրես»-ի գործակալությունում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ «Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն, կոմերցիոն գծով տնօրեն Գևորգ Խաչատրյանն ասաց, որ այդ չվերթներով տեղափոխել են շուրջ 155.000 ուղևոր։

«Այս դեպքում արդեն խոսքը ոչ միայն ՀՀ քաղաքացիների մասին է, այլև ՌԴ և այն բոլոր երկրների քաղաքացիների, որտեղ մենք չվերթներ ենք իրականացրել»,- նշեց Խաչատրյանը։

Համեմատելով նախորդ և ընթացիկ տարվա չվերթների քանակը՝ ավիաընկերության փոխտնօրենն ասաց, որ 2020 թվականին իրենք տեղափոխել են 75 հազար ուղևոր։ Խաչատրյանը շեշտեց, որ իրենք վերականգնման միտումներ են տեսնում։

«Նախատեսում ենք, որ 2021 թվականին կտեղափոխենք շուրջ 280-300.000 ուղևորի՝ պայմանավորված ամանորյա տոներով, չվերթների, ինչպես նաև ուղևորահոսքի ավելացմամբ»,- ասաց Խաչատրյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս