Արշակ Կարապետյանը հանդիպել է անհայտ կորած զինծառայողների ու կամավորների ծնողներին և հարազատներին

Սեպտեմբերի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը ՊՆ վարչական համալիրում հանդիպել է 44-օրյա պատերազմում անհայտ կորած զինծառայողների ու կամավորների ծնողներին և հարազատներին։

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը լսել է նրանց մտահոգություններն ու առաջարկները, ինչպես նաև պատասխանել հարցերին, հայտնելով, որ որոնողական աշխատանքները շարունակվում են, ընդ որում՝ հաշվի առնելով նաև ծնողների ունեցած տեղեկությունները։

Արշակ Կարապետյանը հավաստիացրել է, որ գործադրվում են բոլոր ջանքերը՝ անհայտ կորած յուրաքանչյուր զինծառայողի ճակատագիրը բացահայտելու ուղղությամբ։

Հանդիպման ընթացքում հարազատների կողմից բարձրացված հարցերի շուրջ պաշտպանության նախարարը խնդրով զբաղվող համապատասխան հանձնաժողովի նախագահ, գեներալ-մայոր Արթուր Սիմոնյանին հանձնարարել է ուսումնասիրել և զեկուցել մանրամասները։

Հանդիպման ավարտին Արշակ Կարապետյանը նշել է, որ նմանատիպ հանդիպումները պարբերական կլինեն, վստահեցնելով, որ խնդիրը գտնվում է իր անմիջական ուշադրության կենտրոնում։

 

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930