Խաղողագործները՝ ի նշան բողոքի, փակել են Երևան-Երասխ ավտոճանապարհը

Այսօր վաղ առավոտից Արարատի մարզում լարված իրավիճակ էր: Մի քանի գյուղի բնակիչներ փակել էին Երևան-Երասխ ավտոճանապարհը՝ ի նշան բողոքի: Խնդիրը խաղողի մթերման հետ կապված չլուծվող հարցն էր: Այս անգամ քաղաքացիները ճանապարհը փակելու համար օգտագործել էին բեռնատարներ, ավտոբուսներ:

Մի քանի ժամ ոստիկանության ներկայացուցիչների հետ բանակցություններ վարելուց հետո, ի վերջո, բողոքի ակցիայի մասնակիցները համաձայնել էին ավելի ուշ բացել ճանապարհը՝ պայմանով, որ մինչև վաղն իրենց հարցին լուծում կտրվի: Ակցիայի մասնակիցներից մեկը 168.am-ին փոխանցեց, որ եթե մինչև վաղը որևէ կարգավորում հարցը չստանա, քաղաքացիները կրկին կփակեն ավտոճանապարհը, ինչպես նաև կանցկացնեն բողոքի ակցիա Կառավարության շենքի մոտ:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս