Օգոստոսի 4-ին, ժամը 20.55-ին, շտապօգնության կայանից ոստիկանության Արտաշատի բաժին հաղորդում էր ստացվել, որ Երևան-Երասխ ճանապարհին՝ Աղաջանի վանք մատուռի մոտ, վիճաբանություն է, իրենք էլ կանչով մեկնում են:
Վերջին լարումները տեղի են ունենում Աֆղանստանից ամերիկյան զինված ուժերի դուրս բերման ֆոնին:
«Սպուտնիկ V» պատվաստանյութի կոնստրուկցիան այսօրվա դրությամբ լավագույնն ու բարձրարդյունավետն է COVID-19-ի դեմ պայքարում:
ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի հետ հանդիպման ավարտին, նվերների հանձնման արարողության ընթացքում, ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, դաշույն է նվիրել ՀՀ պաշտպանության նախարարին:
Ալժիրի հյուսիսում անտառային հրդեհների հետևանքով մահացել է առնվազն 65 մարդ: Դրանց շարքում 28-ը զինվորականներ են, ովքեր եկել էին օգնելու հրշեջներին պայքարելու տարերային աղետի դեմ: Նախագահ Աբդելմաջիդ Թեբունը երկրում եռօրյա սուգ է հայտարարել: Այս մասին հայտնում է BBC-ն:
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ՀՀ ԱԳՆ-ն իր այսօրվա հայտարարության մեջ Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ Արցախի անբաժանելի մաս համարվող տարածքների վերաբերյալ օգտագործում է «Լեռնային Ղարաբաղի հարակից շրջաններ» եզրույթը։
«Հայաստանը Ժողովրդավարության բաստիոն» հռչակած Փաշինյանը լուսնի արագությամբ ազատվում է անցանկալի պաշտոնայներից, որոնց, թվում է թե պետք է փայեն ու փայփայեն հենց եվրոպաների աչքին «բաստիոնի թոզը» փչելու համար:
Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) խոսնակ Օմեր Չելիքը ԱԶԿ-ի կենտրոնական կոմիտեի նիստից հետո տված ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է աֆղան գաղթականների խնդրին:
Միավորված ազգերի կազմակերպությունը թարմացնում է Աֆղանստանում արտակարգ իրադրության հնարավոր պայմաններում գործողությունների իր ծրագիրը, սակայն այս պահին այդ երկրում աշխատող անձնակազմի տարհանում չի իրականացվում: Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:
Օգոստոսի 11-ին, ժամը 16։39-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Աճառյան փողոցում նկատվել է հակատանկային ական։
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի և ՀՀ Պաշտպանության նորանշանակ նախարար Արշակ Կարապետյանի հանդիպմանը հաջորդեց Կարապետյանի առաջին արտասահմանյան այցը Մոսկվա, որպես ՀՀ Պաշտպանության նախարար: Ուշագրավն այն է, որ, ըստ մամուլի տեղեկությունների, Կարապետյանը, որպես ՀՀ ՊՆ առաջին տեղակալ, հուլիսի 27-ին մեկնել էր Մոսկվա ՌԴ ՊՆ Սերգեյ Շոյգուի հետ հանդիպելու նպատակով, ու օրեր անց Արշակ Կարապետյանը կրկին մեկնեց Մոսկվա այն դեպքում, երբ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Զասը շարունակում էր իր հայաստանյան այցը:
Իսլամիստներն այժմ վերահսկում են Աֆղանստանի 65 տոկոսը և գրավել կամ սպառնում են գրավել 11 շրջանների մայրաքաղաքները:
ԱԺ շենքում լրագրողների աշխատանքների սահմանափակումների առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանի մանրամասն դիրքորոշումներն արդեն իսկ հրապարակվել են:
Ռուսական Regnum լրատվական գործակալությունը հրապարակել է հոդված, որում հեղինակը՝ կովկասագետ, պատմական գիտությունների թեկնածու Ստանիսլավ Տարասովը, անդրադարձ է կատարել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հայաստանյան այցին և հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին, այդ համատեքստում արտաքին խաղացողների հնարավոր ակտիվացմանը:
Փրկարարներն իրականացրել են ամրացման, ապամոնտաժման աշխատանքներ, ճանապարհների երթևեկելի հատվածներից հեռացրել են ծառերի ճյուղեր և իրականացրել հերթապահություն։
Իտալիայի հարավում բռնկված հրդեհը, որի հետևանքով հազարավոր հեկտարներ են այրվում, սեփական տանը սպանել է 76-ամյա մի իտալացու: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասն անդրադարձել է Արցախի՝ Ադրբեջանի կողմից օկուպացված Շուշիի տարածք Հունաստանի դեսպանի այցի պատճառներին:
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով օգոստոսի 12-ին, ժամը 10:00-18:00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքի և Նոր Գեղի գյուղի մի հատվածի գազասպառողների գազամատակարարումը:
Նիկոլ Փաշինյանի հայրենակից, նրա հայրենի՝ Ենոքավան գյուղից սերված Լյուբիկ Չիբուխչյանը այժմ հիասթափված է Նիկոլ Փաշինյանից և նրա մասին 214 էջանոց արձակ ստեղծագործություն է գրել՝ «Հիտլերի վերադարձը» վերնագրով» Լ․ Չիբուխչյանը հայտնեց, որ արդեն տպագրվել է գրքի 100 օրինակ։
Ոստիկանության Նոր-Նորքի բաժնի կողմից սպանություն կատարելու մեղադրանքով որոնվում է 22-ամյա Ռոման Քալաշյանը:
Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի անդամ, Ազգային ժողովի նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը 8-րդ գումարման Ազգային ժողովի աշխատանքներից՝ քաղաքական մեծամասնության որդեգրած քաղաքականության պատճառով որևէ դրական ակնկալիք չունի, քանի որ շարունակում է իշխանության ղեկին գտնվել կապիտուլյացիոն մի ռեժիմ, որն ադեկվատ չի արձագանքում այն անվտանգային մարտահրավերներին, որի մեջ է հայտնվել Հայաստանը հենց իրենց պատճառով։
Գիտնականները մշակել են արհեստական բանականության համակարգ, որը կարող է գանգուղեղի եռաչափ պատկերների վրա գտնել ուռուցքներն ու որոշել դրանց տեսակը: Այս մասին հետազոտության տվյալները հրապարակել է Radiology: Artificial Intelligence գիտական ամսագիրը:
Կորոնավիրուսի «յոտա» տեսակը COVID-19-ով վարակվելու դեպքում 46-82 տոկոսով կարող է բարձրացնել մահացության գործակիցը բարձր տարիքի անձանց մոտ:
Օրվա ավարտին մի քանի կարևոր դիտարկում անեմ ԱԺ այսօրվա նիստի վերաբերյալ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը Հայաստանին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում հայկական զինված ուժերի անձնակազմի անօրինական տեղակայման համար:
Մայիսի 12-ից սկսված Հայաստանի Հանրապետության դեմ այս ոտնձգությունները հանգեցրել են մարդկային զոհերի և լրջորեն վտանգել են տարածաշրջանային անվտանգությունը։
Օգոստոսի 8-ի լուսադեմին ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ ստացվեց. «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից հայտնում էին, որ մարմնական վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխվել 72-ամյա կին և 64-ամյա տղամարդ, որոնք Էջմիածնի Թամանյան փողոցի բնակիչ են։
Օգոստոսի 11-ին, ժամը 19։59-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մուշավան թաղամասում հրդեհ է բռնկվել։
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Նահանգների պաշտպանական գերատեսչության ղեկավար Լլոյդ Օսթինի հետ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Այս տարվա հուլիսի 18-ին՝ ժամը 19։30-ի սահմաններում, կրակոցներ էին հնչել Երևանի Ամիրյան փողոցում։ Հրազենային վիրավորում էր ստացել ԱՄՆ քաղաքացի։ Shamshyan.com-ի տեղեկություններով՝ կրակողը Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանի եղբայր Ռոբերտ Սուքիասյանն էր։