
Թալիբներն Աֆղանստանում բանտ են գրավել և ազատ արձակել հարյուրավոր բանտարկյալների

Աֆղանստանում գործունեություն իրականացնող ծայրահեղական «Թալիբան» շարժման ներկայացուցիչ Զաբիուլլա Մուջահեդը հայտարարել է աֆղանական Ղանդահար քաղաքի կենտրոնական բանտը գրավելու մասին: Հայտնում է ՏԱՍՍ-ը:
Թալիբների խոսքով՝ հարյուրավոր բանտարկյալներ ազատ են արձակվել, իսկ բանտի աշխատակիցները հանձնվել են իրենց:
Վերջին շրջանում թալիբները մեծ հաջողություններ են գրանցում Աֆղանստանում՝ գրավելով զգալի գյուղատնտեսական նշանակության տարածքներ, հարձակվելով խոշոր քաղաքների վրա:
Վերջին լարումները տեղի են ունենում Աֆղանստանից ամերիկյան զինված ուժերի դուրս բերման ֆոնին: