Բաժիններ՝

Վիճաբանություն ու դանակահարություն՝ Աղաջանի վանք մատուռի մոտ

Օգոստոսի 4-ին, ժամը 20.55-ին, շտապօգնության կայանից ոստիկանության Արտաշատի բաժին հաղորդում էր ստացվել, որ Երևան-Երասխ ճանապարհին՝ Աղաջանի վանք մատուռի մոտ, վիճաբանություն է, իրենք էլ կանչով մեկնում են:

20 րոպե անց հաղորդում էր ստացվել արդեն «Արտաշատ» բժշկական կենտրոնից. «կրծքավանդակի կտրած-ծակած, թափանցող վերք» ախտորոշմամբ բուժօգնության էր ընդունվել Արտաշատի բնակիչ, 25-ամյա մի երիտասարդ:

Նախ դեպքի վայր, ապա նաև հիվանդանոց մեկնեցին ոստիկանության օպերատիվ խմբեր:
Ըստ բժշկի տեղեկանքի` երիտասարդն ի վիճակի չէր հաղորդում կամ բացատրություն տալու: Վնասվածքը ծանր էր:

Օպերատիվ խմբերը ձեռնարկեցին անհրաժեշտ միջոցառումներ, իսկ բաժնի քրեական հետախույզներն օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ տվյալ ստացան, որն արագ իրացրին: Ժամը 22.30-ին մատուռի մոտակայքից, մարմնական վնասվածք հասցնելու կասկածանքով, բերման ենթարկեցին Արտաշատի 33-ամյա մի բնակչի՝ նախկինում դատված: Նա ներկայացվեց Արարատի մարզային քննչական վարչություն ու ձերբակալվեց:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում դեպքի վայրի տարածքում հայտնաբերվեց հանցագործության գործիք կռփազենք-դանակը:

Դեպքի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս