Բաժիններ՝

«Սպուտնիկ V»-ն լիովին արդարացրել է իրեն. Գինցբուրգ

«Սպուտնիկ V» պատվաստանյութի կոնստրուկցիան այսօրվա դրությամբ լավագույնն ու բարձրարդյունավետն է COVID-19-ի դեմ պայքարում: Այդ մասին Գամալեյայի անվան համաճարակաբանության եւ մանրէաբանության ազգային գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ականդեմիկոս Ալեքսանդր Գինցբուրգը հայտնել է հարցազրուցում, որն օգոստոսի 11-ին հրապարակվել է «Իզվեստիա» թերթում: «Երկու վեկտորային բաղադրիչներով պատվաստումն իրեն արդարացրել է:

Բայց այստեղ խոսքը որեւէ հատուկ կանխատեսման մասին չէ, այլ պարզապես արդեն առկա է փորձ, որն ստացվել է էբոլայի դեմ նախորդ պատվաստանյութից եւ MERS-ի (Middle East respiratory syndrome-related coronavirus- մերձավորաարեւելյան համախտանիշ, որը համավարակ է առաջացրել 2012-2013 թվականներին) դեմ պատվաստանյութից, որն ունեցել է մեր թիմը: Մեկ տարում «Սպուտնիկ V»-ն լիովին արդարացրել է իրեն»,-հայտարարել է Գինցբուրգը: Նա ընդգծել է, որ «Սպուտնիկ V»-ի ազդեցության վերաբերյալ իր կանխատեսումներն իրականացել են: «Ապշեցուցիչ է, թե ինչպես է ամեն բան իրականանում: Այն ամենը, ինչի մասին մենք զեկուցել ենք ՌԴ նախագահին (Վլադիմիր Պուտինին), բոլոր կանխատեսումներն իրականություն են դառնում:

Եվ այն բանի հետ կապված ենթադրությունները, թե պատվաստանյութի այս կոնստրուկցիան այսօրվա դրությամբ կդառնա լավագույնն ու բարձրարդյունավետը, բոլորն իրականանում են»,-ճշտել է Գամալեյայի անվան կենտրոնի տնօրենը: Բացատրելով, թե ինչու են COVID-19-ի դեմ մյուս վեկտորային պատվաստանյութերը պակաս արդյունավետ, քան «Սպուտնիկ V»-ն, Գինցբուրգը նշել է, որ այնտեղ չկան օժանդակ տարրեր»: «Դե չեմ էլ վախենա ենթադրել, որ բաղադրիչների մաքրման աստիճանը, որոնք մեր երկրում օգտագործում են «Սպուտնիկ V»-ի համար, գերազանցում է այն մաքրման տեխնոլոգիան, որն օգտագործում են վեկտորային պատվաստանյութեր պատրաստող ոչ մեր երկրի արտադրողները»,-նշել է ակադեմիկոսը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս