Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն օգոստոսի 3-ին հեռախոսազրույց է ունեցել Բուլղարիայի Հանրապետության նախագահ Ռումեն Ռադևի հետ:
168TV–ի «Ռեվյու» հաղորդաշարի այսօրվա հյուրը ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն է։
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Զարուհի Բաթոյանը ոչ մի տարօրինակ բան չի տեսնում, որ նախկինում բարձր պաշտոններ զբաղեցրած, ապա ինչ-ինչ պատճառներով այդ պաշտոններից ազատված գործիչներն այսօր կրկին կա՛մ պատգամավորներ են, կա՛մ այլ բարձր պաշտոնների են նշանակվել.
Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Սիմոն Մարտիրոսյանը դարձավ 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր:
168.am-ին հասած տեղեկություններով՝ Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն աշնանը Վանաձորի քաղաքապետի ընտրություններին ընդառաջ քաղաքում տիրող իրավիճակին ծանոթանալու, վանաձորցիների հետ աշխատելուն ուղղված քայլեր է իրականացնում: 168.am-ի տրամադրության տակ է հայտնվել մի գրություն, որը Լոռու մարզպետարանից ուղարկվել է Վանաձորի դպրոցի տնօրենների «Վայբեր»-ի խմբին: Գրությամբ դպրոցների տնօրեններին խնդրում են դասղեկների միջոցով իրազեկել աշակերտների ծնողներին, որպեսզի ներկա լինեն նախաձեռնած հանդիպումներին:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Սյունիքի կալանավորված համայնքապետերին՝ ասաց, որ իշխանությունները շարունակում են իրենց պոպուլիզմը և մարդկանց աչքերին փոշի ցանելը, իսկ իրականում տողատակով կատարվում են քաղաքական հետապնդումներ և վենդետաներ։
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա 2021 թվականի օգոստոսի 2-ին, ժամը 16:35-ի սահմաններում, ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները զննության են ենթարկել դատապարտյալ Կ. Վ.-ի մոտ տեսակցության եկած քաղաքացի Ա. Ա.-ին:
Մոսկվան պատրաստ է ամերիկացիների հետ հակաահաբեկչության գծով շփումներին, այդ թվում՝ Աֆղանստանի համատեքստում: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ի նոր մարտահրավերների եւ սպառնալիքների հարցերի դեպարտամենտի (ՆՄՍԴ) ղեկավար Վլադիմիր Տարաբրինը:
3-րդ զորամիավորման զորամասերում շարունակվում են նորակոչիկ զինծառայողների հետ մարտական պատրաստության տեսական և գործնական պարապմունքները:
Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի 97 կգ քաշային կարգի եզրափակիչում Արթուր Ալեքսանյան մրցեց Ռուսաստանը ներկայացնող Մուսա Եվլոևի հետ ու պարտվեց 5։1 հաշվով։
KFOR առաքելության շրջանակներում օգոստոսի 2-ին Կոսովոյում տեղի է ունեցել հրամանատարության փոխանցման և մեդալների շնորհման հանդիսավոր արարողություն:
2021 թ․ օգոստոսի 02-ին՝ ժամը 20:35-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 62-րդ կմ հատվածում Տավուշի մարզի 64-ամյա բնակիչն իր կողմից վարվող «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Սևան քաղաքի 37-ամյա բնակչուհուն, որի հետևանքով վերջինս տեղում մահացել է:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Լիլիթ Կամոյի ՄԱԿՈՒՆՑԻՆ շնորհել արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան»,– ասված է հրամանագրում։
Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Կարապետ Չալյանը չդարձավ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր:
Այսօր ավարտում եմ ծառայությունս ՀՀ արդարադատության նախարարի կարգավիճակում։
Օգոստոսի 3-ի ցերեկը, 4-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 7-8-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։
«Հիմա, եթե մենք ուզում ենք հասկանալ, թե ճանապարհային անվտանգության տեսանկյունից ո՞ր դպրոցներն են առավել խոցելի, մենք չենք կարողանում այդ տվյալները հանել, որովհետև դրանք գրանցված չեն: Վթարների դեպքում գրանցված են փողոցները: Եթե տվյալների բազան ճիշտ ձևավորվի, ապա կոնկրետ կետում խնդրին անդրադառնալը րոպեների հարց կլինի: Ասեմ, որ արդեն ոստիկանությունն այդ ճանապարհի վրա է և աշխատանք է տարվում նոր համակարգ ունենալու համար»,-հավելեց Պողոս Շահինյանը:
Խորհրդարանը փակ գաղտնի քվեարկությամբ ԱԺ փոխնախագահի պաշտոնում ընտրեց Ռուբեն Ռուբինյանին:
ԱԺ նիստը՝ ՈՒՂԻՂ:
Կիրակի օրը մարմնական ծանր վնասվածքներով Աբովյանի ԲԿ տեղափոխված Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Անտոնյանի վիճակը շարունակում է մնալ անփոփոխ:
Օգոստոսի 3-ին ՌԴ-ում Արցախի մշտական ներկայացուցիչ Ալբերտ Անդրյանն ԱՀ Նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան Մասիս Մայիլյանի ուղեկցությամբ հյուրընկալվել է Արցախի խորհրդարանում:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով կառավարության կազմում նոր նշանակումներ են կատարվել:
Օգոստոսի 2-ին, ժամը 09.15-ին, շտապօգնության կայանից հաղորդում էր ստացվել, որ Վանաձորի Երրորդ մաս թաղամասի ջրատարի մոտ տղամարդու դիակ կա:
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երկու օր է՝ կապիտուլյանտ ռեժիմի ներկայացուցիչներն իրար հերթ չտալով հայտարարում են, թե ժողովուրդն իրենց քվե է տվել։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վահագն Օհանյանին արտակարգ իրավիճակների նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից ազատելու մասին որոշում է ստորագրել:
Նախագահական նստավայրում, Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի մասնակցությամբ, այսօր տեղի է ունեցել սնանկության դատարանի դատավորներ Սերինե Խաչատրյանի, Լիանա Հարությունյանի, Նելլի Հարությունյանի և Լիլիթ Սաղոյանի երդման արարողությունը։
Հայաստանի Հանրապետություն է ներկրվել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ «ԱստրաԶենեկա/Վաքսզևրիա» պատվաստանյութի հերթական խմբաքանակը՝ 50400 դեղաչափ:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի. Անահիտ Ավանեսյանին նշանակել առողջապահության նախարար»,– ասված է հրամանում:
Նշված տեղը ներկայիս հայ-ադրբեջանական փաստացի սահմանից հեռու է մոտ 300-350 մետր։ Ռուսական խաղաղապահ ուղեկալի տեղադրումը կարող է կապված լինել սահմանի այդ հատվածում դեմարկացիայի եւ դելիմիտացիայի, Յուխարի Աքսիպարա (Վերին Ոսկեպար )ադրբեջանական անկլավի հանձնման հետ»։