Դիպուկահարներ Վանաձորում՝ Փաշինյանի նախընտրական քարոզարշավի ժամանակ
Իրական, ո՛չ ֆեյսբուքյան Հայաստան. ՎԵԴԻ
2021 թվականի հունիսի 10-ին (այսօր)` ժամը 16:30-ի սահմաններում ադրբեջանական զինված ուժերը սկսել են կրակել Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա և Կութ գյուղերի հարևանությամբ: Կրակոցները դադարել են միայն ժամը 19:30-ի սահմաններում։
Յոթի խմբի (G7) ղեկվարները Քարբիս Բեյի գագաթնաժողովի արդյունքներով կընդունեն համավարակի դեմ պայքարի համապարփակ պլան: Հունիսի 9-ին այդ մասին լրագրողներին հայտնել է ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ-ի վարչակազմի ղեկավարի օգնական Ջեյք Սալիվանը։
Վարանդայի (Ֆիզոլի) և Ջրականի (Ջաբրայիլ) շրջաններում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում այսօր Ջրականի Հորադիզ ուղղությունից հայտնաբերվել և տարհանվել է ևս 4 աճյուն։ Այս մասին հայտնում է Արցախի ԱԻՊԾ-ն:
Տեսագրությունում պատկերված տղամարդը կասկածվում է ուրիշի առողջությանը ծանր վնաս պատճառելու մեջ:
«Լավ հավեսով, համով արաղ ա, իզուր մի լացի». Փաշինյանը՝ Մարցում
Վրաստանի տնտեսության աճը 2021 թվականին, ըստ լավատեսական սցենարի, կկազմի 10 տոկոս, իսկ ըստ վատագույն սցենարի՝ 7 տոկոս: Այդ մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
Գնդակահարությունը մեղմ ու միանգամյա պատիժ է կապիտուլյանտների համար։
«Հայացք» վերլուծական կենտրոնի տնօրեն Աննա Կարապետյանի կարծիքով՝ խաղաղ համակեցություն չի նշանակում, որ թշնամու զորքը պետք է ներխուժի քո տարածք և սկսի դիրքեր կառուցել քո տարածքում, քո զինվորներին ծեծել, գերեվարել, և դու դրա հետ խաղաղ համակերպվես:
Հունիսի 10-ին Ադրբեջանի զինված ուժերը ՀՀ Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում հերթական անգամ փորձել են ինժեներական աշխատանքներ իրականացնել։
ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերը հանդիպում է ունեցավ ՀՀ ԱԳ նախարարությունում: Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։
Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբից հեռացել է պաշտպան Արթուր Քարտաշյանը։
«Ժողովուրդ, ձեր մեջ կա՞ մեկը, որ այսօր վարկի տակ չէ». Ծառուկյանը՝ տավուշցիներին
«Հայաստան» դաշինիքի հանրահավաքը՝ Աշտարակում. ՈՒՂԻՂ
Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանի կարծիքով՝ Լենա Նազարյանի հայտարարությունը գերիների վերաբերյալ ոչ միայն՝ քաղաքական տհասության, այլև՝ մասնագիտական գիտելիքների պակասի արդյունք է։
«Ներողություն, Դուք սկսեցիք մի գարշելի փաստից. գերի տալու այդ սենտիմենտալ, հնդկական կինոյի տեսարանները… ամոթ է դրա մասին խոսելը, ուղղակի ամոթ է մեր ժողովրդի համար»,- լրագրողների հետ հանդիպմանը նշեց Առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե պատրաստ է իր որդուն տալ՝ մյուս հայ գերիներին վերադարձնելու համար:
Առցանց մրցույթ-փառատոնին մասնակցել է 69 կատարող՝ Հայաստանի Հանրապետությունից, Արցախի Հանրապետությունից, Ռուսաստանի Դաշնությունից, Լիտվայի Հանրապետությունից, Վրաստանից:
Փաշինյանը Ալավերդում է. ՈՒՂԻՂ
Առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը վերահաստատեց իր այն պնդումը, թե Նիկոլ Փաշինյանի իշխանությունն ավելի մեծ սպառնալիք է, քան Թուրքիայից և Ադրբեջանից եկող սպառնալիքը:
«Երբևիցե չպետք է խաբվենք, թե ինչ ունենք՝ ի դեմս Ադրբեջան պետության։ Միաժամանակ հավասարազոր վտանգավոր է, երբ զինատյացությամբ են տառապում ու հանցագործի հետ ընկնում մեկ դաշտ, նման բան չի լինում։ Ադրբեջան պետությունը հայատյացություն ու նացիզմ է քարոզում, սա փաստ է, բայց խնդիրն այն է, որ մենք հանկարծ ինքներս նացիզմով չտառապենք, որովհետև մեր բոլոր խնդիրները ներսում են, և դա ցույց է տվել պատմությունը։ Ադրբեջանը երբեք չի թաքցրել իր նպատակները, բայց այսօր մեզանում կան մարդիկ, որ Արցախի հետ կապված՝ ասում են ի՞նչ է եղել, որ, այսինքն՝ ներսից է, չէ՞, խնդիրը»,- եզրափակեց Արցախի արտաքին գերատեսչության ղեկավարը։
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հունիսի 10-ին ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության պատվիրակության ղեկավար Օուեն Մերֆիին և առաքելության իրավական հարցերով վերլուծաբան Սվետլանա Չետայկինային: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ դատախազությունից։
«Ճակատին նայում ու ասում են՝ «ողջույն, … տղա», դրանից ավելի մեծ կոմպրոմատ էլ ի՞նչ պետք է անեն»․ Սերժ Սարգսյան
Վանաձորի 168.am-ի աղբյուրները փոխանցում են, որ Նիկոլ Փաշինյանի այցից րոպեներ առաջ Վանաձորի՝ Հայքի հրապարակում, ուր պետք է կայանա վանաձորցիների հանդիպումը Նիկոլ Փաշինյանի հետ, գրեթե մարդ չկա:
Քսանհինգ և ավել տարիներ մարդկանց գլուխը մտցրել են, որ վատ եք ապրում որովհետև Արցախի խնդիր կա, մինչև չլուծվի լավ չեք ապրելու: Այս թեզի հեղինակներին լավ գիտեք:
168.am-ի ձեռքում են հայտնվել լուսանկարներ՝ արված 17:10-ի շրջանում, Ալավերդի քաղաքում, ուր 17:00-ին պետք է մեկնարկեր Նիկոլ Փաշինյանի հանրահավաքը:
Երևանի «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը և Տիգրան Եսայանը երկկողմ համաձայնությամբ խզել են աշխատանքային պայմանագիրը։
Արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանն ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերի գլխավորած պատվիրակությանը։
Գագիկ Ծառուկյանը հանդիպումը Տավուշի մարզի բնակիչների հետ՝ ՈւՂԻՂ
Թշնամին կրակոցներ է արձակել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում՝ Կութ գյուղի ուղղությամբ։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Սոթք գյուղի բնակիչներից մեկը՝ նշելով, որ թշնամին մոտ 15 րոպե շարունակ կրակել է գյուղի ուղղությամբ։