Այսօր՝ նախընտրական քարոզարշավի 5-րդ օրը, «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար, իրենց նախընտրական ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանը լրագրողների հետ զրույցում պատմեց, որ իր մարզային այցերի ընթացքում քաղաքացիները դժգոհել են վարչապետի պաշտոնին հավակնողների, նրանց թիմակիցների բառապաշարից, հռետորաբանությունից:
Air Arabia ավիաընկերությունը սույն թվականի հունիսի 25-ից կմեկնարկի Շարմ Էլ Շեյխ -Երևան- Շարմ Էլ Շեյխ երթուղով չվերթեր:
Արթուր Վանեցյանը բարի է, բայց ինքը չէ ձայնագրություն տրամադրողը. Արմեն Աշոտյան
«Եթե ձայնագրություն հրապարակելը վատ է, գարշելի է, զիբիլ է, ապա, հարգելի 1-ին նախագահ, ինչո՞ւ ես ուզում, որ Նիկոլը ձայնագրություն հրապարակի։ Մենք քեզ հավատում ենք, պետք չի, որ Նիկոլը նման գարշելի բաներ անի։ Իսկ եթե ձայնագրությունը լավ է, ուրեմն լավ է»,– նկատեց Արմեն Աշոտյանը։
Ասում են՝ նիկոլականները քվեարկության գնալու են մինչև կեսօր, հետո ինչ-որ բան են հրահրելու. Արմեն Աշոտյան
Նրանք, ովքեր հունիսի 20-ին կգնան Նիկոլին ընտրելու՝ հիշեք
2021թ. հունիսի 10-ին՝ ժամը 21:50-ի սահմաններում, Ալավերդու քաղաքապետը, վարելով իր անվամբ հաշվառված «Opel Frintera 2.2 D» մակնիշի ավտոմեքենան, Ալավերդի-Հաղպատ ավտոճանապարհի 1-ին կմ-ում վրաերթի է ենթարկել նույն քաղաքի 51-ամյա բնակչին, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից վերջինս բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել է:
«Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Արմեն Աշոտյանն այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ 168.am-ի հարցին, թե Նիկոլ Փաշինյանը միտումնավո՞ր է սրում իրավիճակը, երբ նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարություններում սպառնում է ընտրվելու դեպքում քաղաքական և քաղաքացիական վենդետաներ անել, «մեյիդ» փռել, թավիշը փոխել պողպատե հեղափոխությամբ, նաև անվանական վիրավորական արտահայտություններ է հնչեցնում իր ընդդիմախոս մրցակիցների հասցեին, ո՞րն է դրա նպատակը, այսպես պատասխանեց՝ Նիկոլ Փաշինյանն արդեն մեկ պատերազմ հայության գլխին բերել է։
«Ես ուզում եմ Հայաստանում այդպիսի իշխանություն, 18 տարի անց, երբ նրա որդին մնացածի որդիների նման կգնա բանակ, կծառայի խաղաղ, կունենա լավ, պլոճիկով իշխանություն, ոչ թե ֆալցետով հանրապետությունունով մեկ ղժղժացող իշխանություն։ Ես նրան այդպիսի մաղթանք կհղեմ»,- նշեց Արմեն Աշոտյանը։
Այս հակահայկական փաստաթղթին հայկական պատվիրակը վետո չի դրել. Արմեն Աշոտյանը փաստաթղթեր է հրապարակում
«Դուք երբևիցե լսե՞լ եք որևէ լկտիություն իմ ընտանիքի անդամի, բարեկամի, հարազատի կողմից». Ռոբերտ Քոչարյան
Երկրում հաստատված է եղել կաստայական համակարգ, երբ գոյություն է ունեցել իշխող էլիտա. Դիլիջան քաղաքում նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ վստահեցնելով, որ եթե պետք լինի, այնքան հեղափոխություն կանեն, մինչև էլիտաները խոնարհվեն սեփական ժողովրդի առաջ:
«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները՝ Նոր Հաճընում. ՈՒՂԻՂԼ
«Ծափ տվե՛ք, արա». քաղաքացիներից պահանջում են ծափահարել Փաշինյանին
ՀՀ ոստիկանությունում օպերատիվ տվյալներ են ստացվել 2021թ.-ի հունիսի 20-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող դաշինքի օգտին քվեներ ապահովելու և Ջանֆիդա գյուղի բնակիչների շրջանում ընտրակաշառք բաժանելու համար Արմավիր քաղաքի նախկին քաղաքապետի՝ նույն դաշինքի պատգամավորության թեկնածուների ցուցակում ընդգրկված Ռ. Խ.-ի կողմից, նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայան, Ջանֆիդա գյուղի բնակիչ Գ.Պ.-ին 9.000.000 ՀՀ դրամ գումար փոխանցելու վերաբերյալ:
Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը չի ճանաչում ԿԸՀ կողմից կուսակցության վարչապետի թեկնածու Տիգրան Արզաքանցյանին չգրանցելու որոշումը և սա համարում է քաղաքական կողմնակալության դրսևորում։ Կարծում ենք, այս որոշումը կայացվել է ճնշման ներքո, քանի որ Դեմոկրատական կուսակցությունը վերածվել է լուրջ ուժի, իսկ Տիգրան Արզաքանցյանն այս ընթացքում ձեռք է բերել այնպիսի համբավ, որ վայելում է տասնյակ հազարավոր ընտրողների վստահությունը։
Արմեն Աշոտյանի ասուլիսը՝ ՈւՂԻՂ։
Հայաստանի ֆուտբոլի առաջնության չեմպիոն «Ալաշկերտը» վերսկսել է մարզումները:
Փրկարարական մեկ ջոկատով զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր շարունակվում են Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում։
Ակնհայտ է, որ նման իրական խնդիրներ բարձրաձայնելու և լուծման տարբերակներ առաջարկելու փոխարեն փոխադարձ վիրավորանքն ու հայհոյանքները, ատելության ու բռնության հետ ասոցացվող ցանկացած հռետորաբանություն ավելի են խորացնում բեևեռացումն ու խմբերի բաժանելու արատավոր երևույթը։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Ռուսաստանի Դաշնության պետական տոնի՝ Ռուսաստանի օրվա նախօրեին այցելել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանություն:
Արցախում հունիսի 11-ի ժամը 11։00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1 նոր դեպք:
Երբ Նիկոլն առաջին անգամ ընտրվում էր, մենք ունեինք լրիվ այլ պետություն՝ չափսերով, բնակչության թվով, սահմանների անվտանգությամբ, անկախ Արցախով։ Երեք տարում բերեցին պատերազմ, որը չպետք է լիներ, բերեցին պարտություն, զոհեցին մի ողջ սերունդ, և մենք հիմա ունենք կոտրված ու ստորացված «Նոր Հայաստան»։
Նկարում Արևմտյան Հայաստանի Մշո Սբ. Կարապետ վանքի՝ շինանյութի վերածված արձանագիր տապանաքարն է ներկայիս Մուշի թուրք-քրդական գյուղերից մեկում։ Տապանաքարը, որը չի կարող կարդալ այս քուրդ կինը, Ս. Կարապետ վանքի լուսարար Տ. Թադէոս ծ. վարդապետի շիրմաքարն է։ Սա մեր կորուսյալ հայրենիքի լուռ վկայություններից է։
Առանց կոդեր: Գրում եմ պարզ ու մանրամասն: Վաղը, հունիսի 12-ին Վիեննայում պետք է կայանա ԱՄՆ-Իրան բանակցությունների 6րդ փուլը, որտեղ քննարկվելու են 1500-ից վերջին 500 պատժամիջոցների չեղարկման հարցը:
«Լուսավոր Հայաստանի» քարոզարշավը Երևանում․ ՈՒՂԻՂ:
ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի «Լաբուն» (USS Laboon) էսկադրային ականակիրն ուղեւվորվում է Սեւ ծով՝ տարածաշրջանի ծովում անվտանգության ապահովման գործողությունների իրականացման համար:
Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մի խեղկատակ եկել ու մի ողջ բիբիլիական ժողովրդի արժանապատվություն զրոյացրել, հերիք չէ, հիմա էլ շարունակում է իր ծուռ և անիմաստ նախընտրական քարոզչությամբ անել այն, ինչ դեռ չի հասցրել անել…
Հունիսի 10-ին, ժամը 20.00-ին, Երևան-Գյումրի ճանապարհի 88-րդ կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել բետոնե արգելապատնեշին. 52-ամյա վարորդը և երկու ուղևորուհիները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ 22-ամյա ուղևորուհի Սյուզաննա Գրիգորյանը մահացել է:
Հայաստանում հունիսի 11-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 95 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 223 555-ի: